Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այծեղջյուրներին հաճելի օր է սպասվում․ ապրիլի 14-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան: Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ: 

 
 

 

Ցուլ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և կարող եք վրիպումներ թույլ տալ: Հրաշալի օր է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:  

 

 

Երկվորյակ: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն հիշեք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը, որոնց վրա սովորաբար աշխատում եք ուշադրություն չգրավել: Այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ, հնարավոր է, փոխեն ձեր մասին ունեցած, իրենց կարծիքը: Չեն բացառվում սիրային նոր հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:

Խեցգետին: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվելու հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահղացումների իրականացմանը: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապված խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ՝ մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

 

Առյուծ: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրները, այլ նաև ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց, կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից:

Կույս: Այսօր գործնական ոլորտում հնարավոր են որոշ տհաճ հայտնագործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից, անախորժություններից բացի, ոչինչ չեք ակնկալել: Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է սիրո խոստովանություն կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նուրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:

 

Կշեռք: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույլ տալ սխալներ, որոնց շտկումը հետագայում շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն, և ձեզ ավելի լավ կզգաք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել: Կհասկանաք, որ նրանք դա միտումնավոր չեն արել, և ցանկության դեպքում կկարողանաք վերականգնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտրվել սուր զգացողությունների:

 

Այծեղջյուր: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալներ, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ, երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատելու մարդկանց, վստահելու նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ:

Ձկներ: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու, արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել․ վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն, անկասկած, կգնահատվեն: 

Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚- ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդըIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Չեխիայի նախագահը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Opel Astra-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմին 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին, 10 կիլոգրամ մարիխուանա՝ «Ֆորդ տրանզիտ»-ում. ձերբակալվածներ կան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողին Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Երևանում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառըԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՑանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկելԹուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Լաստանավարկության ժամանակ հոսանքը քշել-տարել է երեխային