Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալի Լուկլա օդանավակայանում միմյանց են բախվել Summit Air ավիաընկերության ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է:
Ինչպես փոխանցում է «Корреспондент»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Հաղորդվում է նաև, որ կատարվածի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Տեղի բնակիչները պատմել են, որ 9N-AMH ինքնաթիռը ընթացել է Manang Air ընկերության ուղղաթիռի ուղղությամբ, որը կանգնած է եղել օդանավակայանի տարածքի մաս կազմող կայանատեղիում: Տուժածների թիվը ճշտվում է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



