Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արզումանյան 10 շենքը փլուզման եզրին է, իսկ բնակիչների մի մասը չի ընդունում պետության առաջարկը` վստահություն չկա (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ազրումանյան 10 հասցեի շենքը 4-րդ կարգի վթարային է և բնակության համար վտանգավոր: Այնտեղ այս պահին բնակվում է 36 ընտանիք:

Բնակիչները Tert.am-ի հետ զրույցում պատմեցին, որ պետությունը տեղյակ է խնդրից: «Այս պահին պետությունն ասում է, որ չունի համապատասխան միջոցներ, որ բնակարաններ տրամադրի բնակիչներին, որպեսզի դուրս գան այդ շենքից»,- ասում են բնակիչները:

Նրանց  խոսքով՝ պետությունն առաջարկում է, որ շենքի բնակիչները երեք տարով վարձով բնակվեն, իսկ վարձը փոխանցի պետությունը: Ըստ առաջարկի` նույն այդ 3 տարիների ընթացքում կառուցապատողի կողմից այդ նույն վայրում  կկառուցվի նոր շենք,  որում այդ 36 ընտանիքները կստանան  բնակարաններ. մնացած բնակարանները կառուցապատողը կվաճառի:

Ըստ բնակիչների՝ խնդիրն այն է, որ շենքի բնակիչների մի մասը` 12 ընտանիք, չի համաձայնում պետության այս առաջարկին. նրանք պահանջում են հենց այս պահին իրենց ապահովել բնակարաններով, հետո նոր միայն դուրս կգան իրենց  բնակարաններից:

«Իրենք հենց հիմա են ուզում բնակարան, բայց պետությունն ասում է՝ այս պահին գումար չկա, մենք էլ մնացել ենք այս վիճակում»,- ասացին բնակիչները:

«Կառավարությունն էլ գիտի այդ մասին, իրենք էլ են մտածում, բայց ելքը չեն գտնում՝ ինչպես այդ 12 ընտանիքին բնակարանով ապահովեն: Մեր մնացած բնակիչները համաձայն են, որ սպասեն շենքի քանդմանը և երեք տարի հետո կառուցմանը: Ավագանու անդամները պետք է գան խոսեն այն բնակիչների հետ, որոնք համաձայն չեն դուրս գալ: Ասել են` կգանք, կխոսենք, կբացատրենք, որ բոլորս էլ վտանգի տակ ենք, ամբողջ երեք մուտքը վտանգի տակ է»,- նշեցին նրանք:

«Մեզ խոստացել են, որ մեր վարձերը տալու են, երեք կողմանի պայմանագիր է կնքվելու կառավարչի, բանկի և քաղաքապետարանի միջև, որ մենք ապահովված ենք լինելու, որ մեզ չեն խաբելու, մեր բնակարանները չեն կորելու: Մեր փաստաթղթերը մեր ձեռքին են լինելու, իրենք մեզ վարձ են տալու, երեք տարի հետո երկու հարկը՝  36 բնակարան, կտան մեր բնակիչներին»,- նշեցին բնակիչները:

Նրանք միևնույն ժամանակ պնդեցին` մյուս բնակիչներեը չեն համաձայնում առանց նախապես բնակարան տրամադրելու լքել իրենց տները, քանի որ չեն վստահում, հույս չունեն, թե երեք տարի հետո կստանան բնակարաններ:

Նշենք, որ ամենածանր վիճակում գտնվում է շենքի 1-ին մուտքը. այդ մուտքի բնակիչների խոսքով` ամբողջ օրը նախընտրում են դրսոմ մնալ և տուն գնում են շատ ուշ ժամի` միայն քնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ Սավգուլյան