ՌԴ ԱԴԾ. A321 օդանավում դրված ռումբն ինքնաշեն է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԴԾ տեղեկություններով Եգիպտոսում կործանված ռուսական օդանավում պայթել է անհայտ ծագման ինքնաշեն ռումբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր մասնագետների գնահատմամբ՝ օդանավում թռիչքի ժամանակ 1 կգ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետեւանքով օդանավը օդում մասնատվել է, որը եւ բացատրում է ֆյուզելյաժի մասերը տարբեր հեռավորության վրա ընկնելու հանգամանքը»,- ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



