Մեր մանկության սիրելի «Ընկույզը», գրանցեք շատերի սիրելի այս թխվածքի բաղադրատոմսը և վայելեք ողջ ընտանիքով
ԼԱՅՖԱյս թխվածքը իր հետաքրքիր տեսքով և իր յուրահատուկ համով շատերի համար ամենասիրելի քաղցրավենիքներից է: Այն գրավում է հատկապես երեխաներին:

Բաղադրիչներ
Ալյուր 300 գ
Շաքարավազ 1 բաժակ
Կարագ 200 գ
Ձու 4 հատ
Վանիլին
Սոդա 0,5 թ. գդալ
Աղ

Պատրաստման եղանակը
Նախապես փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը, այնուհետև ձվերը, աղը, սոդան, լավ խառնել և ավելացնել ալյուրը: Խմորը դնել սառնարանը 30 րոպե:
Գդալի օգնությամբ լցնել կաղապարի մեջ և թխել մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել և լցոնել եփված խտացրած կաթով:
1
Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու
2
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
5
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...



