Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը նոր շարք է սկսում՝ «Շաբաթօրյա ընթերցումներ»: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլկաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Փորձելու ենք ամեն շաբաթ օր թերթի մեկ էջ նվիրել ժամանակակից գրողներին, ներկայացնել նրանց ստեղծագործությունները: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

 

Էլիզա Մխիթարյան

ԳԻԺ ԵՓ­ՐԵ­ՄԸ

 

Մեր դարում կորցնելը դժվար է։ Մարդիկ գուցե էլ չեն հասկանում, որ փոքրիկին խաղալիքից զրկելը լավագույն պատիժը չէ։ Չեն հասկանում, որ մրսած հոգուն լիմոնով թեյը չի փրկի և ընդհանրապես, մարդը կփրկի միայն։ Բայց ուրիշ մարդը չէ։ Ես չէի ընտրի մեր դարը ապրելու համար։ Հեշտ է թվում ապրել, բայց կյանքը քիչ է։ Հանճարեղ դառնալը հեշտ է, լինելն՝ անհնար։ Շուրջս հազարավոր մարդիկ են ապրում, որոնց մասին պատմություններ հորինել պետք չէ, որովհետև նրանց բոլորի կյանքը պատմություն է՝ չգրված, չկարդացված, չտեսնված։ Իմ պատմությունը պատմելու իմաստը կորել է դեռ այն պահից, երբ որոշեցի խոսել իմ անունից։ Մեր դարում բոլորը խոսում են ուրիշի անունից, օրինակ` մոր, հոր, հարևանի, սիրելիի, կամ, չգիտեմ, օրինակ` պետության անունից։ Պետության անունից հիմա խոսում են բոլորը։ Եթե մի օր պետությանը հերթ տան խոսքի, կսկսի նորմալ, մեր ուզածի նման աշխատել, իսկ մարդիկ համոզված են, թե պետությունը կկմկմա։ Բայց դե, մեր ուզածի մասին մենք էլ հստակ պատկերացում չունենք, ուր մնաց բացատրենք պետությանը, կամ մեկ այլ պետության խնդրենք, որ բացատրի։ Բայց պետությունների մասին թող խոսեն պետերը, մեզ դարի խնդիրը հերիք է։ Ես չեմ հասկանում այս դարը։ Եվ չեմ հասկանում ոչ մի կերպ։ Երբ սկսում եմ խոսել չհասկանալու ու խճճվելու մասին, ծիծաղով թեքվում են ու ասում.

-Սիրահարվիր, թեթև կտանես։

Ո՞ւմ սիրահարվեմ, կամ ինչի՞ համար սիրահարվեմ։ Սիրահարվեմ, որ դարն ինձ իր կրնկի տակ առնի՞։ Մի առիթով արդեն ասել եմ, որ սիրահարություն ամեն տեղ կա, և սիրահարությանը փնտրել պետք չէ։ Այն ամեն տեղ կա, որովհետև բոլորին պետք է։ Առանց դրա մարդիկ դժբախտ կլինեին, որովհետև դարը կուլ է տվել սերը։ Ես վերագրիչներ չեմ ճանաչում։ Ես չեմ կարող բնորոշել սերը։ Եվ, մեծ հաշվով, դա ինձ հարկավոր չէ։ Ես չեմ փնտրում գոյության կռվի պատճառը, ինձ հետաքրքիր չէ, թե ինչու կատուն կարիք ունի անպայման ծիտ կամ մուկ խեղդելու։ Ինձ հետաքրքիր չէ, թե ինչու է շունը ժամանակ առ ժամանակ փողոցում հարձակվում։ Ես գիտեմ, ինձ դարը բաց գրքի նման ցույց է տվել, որ քիչ կատուներ են արթնանում տիրոջ տանն ու տաք կաթի մոտ վազում։ Ինձ դարը ցույց է տվել, որ քիչ շներ են, որ ունեն ուտելիք ու այն թիթիզ հագուստներից, որ տերերը գնում են նրանց համար։ Ինձ կյանքը ցույց է տվել ամեն ինչ։ Ես գիտեմ, որ տարբերություն չկա, ու դարը խաղում է հավասարապես բոլորի հետ։ Ես գիտեմ, որ ում սիրես ամենաշատը ու պատմություններ հյուսես, ինքը կգնա։ Մի օր անպայման կգնա։ Ու դու չես հասցնի հարցնել նրան։ Իսկ ինքը գուցե համոզված է եղել միշտ, որ դու դրամի հակառակ կողմի մասին գիտես։ Իսկ դու նորից կուզես սիրահարվել։ Նորից։ Նորից։ 

Սա գայթակղությունների դար չէ։ Փայլերն ակտուալ չեն։ Ես նախընտրում եմ փողոցներում   մաշել կոշիկներս ու չվհատվել։ Պատուհանից այն կողմ սով է։ Մարդկային հարաբերությունների սով։

Մարդիկ չեն կարողանում հավատալ իրար այնքան ժամանակ, քանի դեռ երազում են լինել մեկը մյուսի տեղում։ Չեն համակերպվում մեկը մյուսի հետ։ Դիվային խաղերով որոշում են աշխարհի ամենաանկարևոր հարցերը։ Օրինակ, թե որն է աղբի տեղը։ Դարը փոխել է ասացվածքը։ Մարդիկ կարևորի մասին քիչ, գրեթե ընդհանրապես չեն խոսում։ Մտածեք չխոսելուց առաջ, որովհետև չասված բառի, տողի ու պատմության պատճառով ամեն օր փակվում են դռներ։

Հարևանիս անունը Եփրեմ է։ Եփրեմին խելքից պակաս են հա մարում ու խղճում կամ ծաղրում, կամ երկուսը մեկտեղ։ Բայց Եփրեմը ամենալավն է հասկանում այս դարը, որովհետև կրում է այն։ Եփրեմը մի երգ է հորինել ու երգում է ամբողջ օրը.

Ինձ քո հացից մի պուճուր տուր,

Ես քեզ կօրհնե՜մ, անուշ բալա,

Մրոտ եմ ես, իսկ դու մաքուր,

Բայց աշխարհին դա էլ բոլ ա։

Իսկ Եփրեմը լավ, շատ լավ է հասկանում իր երգը, որովհետև նա միշտ խոսում է, և բոլորը գիտեն, որ ինքը Եփրեմն է՝ երգի հեղինակ, խել քից պակաս, գիժ Եփրեմը։

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱԶԱՏՈւԹՅՈւՆ

Տանիքների վրա մայրամուտը կարմիր

Իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում,

Դու քո այգալույսի շեկ նժույգը հեծի՛ր,

Լսի՛ր, թե ինչպես է նա աշխույժ վրնջում:

Գնա՛ անխախտ կամքով դեպի

արևն անմեռ`

Լքած ունայնության մահիճը մշուշոտ,

Գնա՛ այնտեղ, որտեղ չի եղել ցուրտ ձմեռ,

Եվ դաշտերը երբեք չեն ներկվել արյունով:

Համառորեն անցիր սահմանը նենգ վախի, Մատնահարի՛ր, երկնի աստղերը թող վառվեն, Քո խիզախ նժույգին էլ ոչ ոք չի հաղթի, Բաց թո՛ղ երազներդ, թող կապույտում ճախրեն...

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուրցի բույր ունի երկիրս

Եվ համ ունի մեղրահացի,

Քարե մագաղաթ է գիրը,

Քարի տակ հոգոց է լացի:

Սարե բերդ է իմ երկիրրը,

Լեռան ծանրությունը ունի,

Ուր գոչում են ժայռն ու վիհը,

Ձայնակցում է չուն թռչունի:

Գութանի երգ ունի շուրթին,

Կրակի բոց` ծաղկած թոնրում,

Ամեն տան երդիկ-կտուրից

Ծխանի ծուխն է ելանում:

Ամեն շեն իր հոգսը ունի,

Պանդուխտը կանչ ունի արյան,

Երբ դիպչում է շողն արևի

Սրբազան հողին Նաիրյան:

***

Իմ հոգու մեջ շեկ արևը Արևելքի,

Որ ելնում է դարի խառնարանից հրկեզ,

Պիտի այրի ամեն այն հինն այս աշխարհի,

Որ լույս հագնեն նոր օրերը երազատենչ:

Իմ հոգու մեջ պատերազմներ նոր սկսված

Բարձրանում են հռնդյունով որոտընդոստ, Խառնվում են լավաներին այն շիկացած, Որ հորդալով` այրելու են չոր շիվ ու ոստ:

Ես զավակն եմ այն երկրի սրբագործված, Ուր կանթեղը հավերժացավ որպես փարոս, Ես այն Նորն եմ, որ պիտի գա հաղթանակած Ու պիտ վառի արևները ոսկե հրով:

ԵՍ ՔԵԶ ՆԵՐԵԼ ԵՄ ԻՄ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ...

Այսպես մենավոր ծառերն են միայն

Լուռ դիմակայում ահեղ փոթորկին:

Ու արմատներ են ձգում մայր հողի`

Հավերժ բաբախող, փխրուն սրտի մեջ:

Կայծակի հրից չայրվելու համար`

Հագնում են կանաչ-կանաչ զգեստներ:

Սիրո տենչանքից ծաղկում են նրանք...

Ու ճյուղատարած խոյանում են վեր` Արևաբույրը զգալու համար:

Ես քեզ ներել եմ իմ մենությունը...

ՊՈԵՏԱՎԱՐԻ

Ես նորից կապրեմ պոետավարի`

թողած քեզ այնտեղ, որ մարդիկ

հաճախ անցյալ են կոչում.

բայց չեն դադարում ապրել անցյալում…

Անհաշիվ օրեր, անքուն գիշերներ,

ու ցավեր, ցավեր, ցավեր անամոք,

գինու մեջ խեղդվող, գինով մոռացվող:

Ժամանակը իր սելը կտանի`

ես մի անհասցե, անտուն սայլապան,

որ հայտնվում է միշտ անժամանակ,

ու ժամանակի ծանրությունն առած

փխրուն ուսերին` գնում է դեպի անհայտությունը… 

Ես նորից կապրեմ պոետավարի`

իմ խենթուխելառ երգերի նման,

ու կմշուշվեն իմ մութուխոնավ ճամփաները հին:

Անտեր շներին ընկեր կդառնամ,

որոնց տերերը լքել են վաղուց,

ու կթափառենք անվերջ-անդադար`

որսալով լուսնի արտացոլանքը ջրափոսերում:

Պայծառ աստղերի ցոլանքի ներքո

հանգիստ ու խաղաղ մենք քուն կմտնենք

մինչև լուսաբաց… իսկ լուսաբացին`

հոգիս կբաշխեմ ամեն-ամենքին

ու կհարմարվեմ պոետի կյանքին:

ԶԱՆԳԱԿՆԵՐ

Ղողանջե՛ք, ղողանջե՛ք, զանգակնե՛ր,

Նորոգեք հավատը մեր թերի,

Թող հնչեն շարական ու տաղեր,

Գալիքը թող նոր օր մեզ բերի:

Թող մուժով պղտորված երկնքում

Բարձրանա արևը փառահեղ,

Թող ցրի խավարը անհատնում

Իր բուժիչ շողերով բարեբեր:

Չգիտեմ առավել դյութիչ բան,

Քան վսեմ երկունքը արևի,

Որ մանուկ սրտերում հավիտյան

Վառում է ճրագը Բարձրյալի:

Ղողանջե՛ք, ղողանջե՛ք, զանգակնե՛ր,

Ամրացրեք հավատը մեր տկար,

Թող հնչեն Հոգևոր նվագներ,

Թող Աստծո աղոթքն իջնի վար:

Հավայան կղզիներում տեղի է ունեցել 20 տարում ամենավատ հեղեղումը. հազարավոր մարդիկ տարհանման հրաման են ստացել Ի՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ը Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԻրանը հարվածել է Իսրայելի Դիմոնա քաղաքին, վիրավորներ կան (տեսանյութ) Պրահայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր Այսօր նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը «Գանձասարը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ) ԱՄՆ-ում թվարկել են հինգ երկրներ, որոնք իրենց համար ամենամեծ uպառնալիքն են ներկայացնում Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջnցները չեղարկելու համար Երևանում բախվել են Honda-ն և Dodge Challenger-ը․ վերջինը բախվել է վճարային տերմինալին ու կոտրել այն 22 երկիր պահանջում է Իրանից բացել Հորմուզի նեղուցը 95-ամյա Ուխտի օրը. Արամ Ա. Վեհափառը սրբազան մասունքներով կօրհնի հավատացյալներին Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին 44-օրյա պատերազմի մասնակիցը կամովին հանձնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելը հարձակվել է Թեհրանի վրա Երևանում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ կա 4 վիրավոր Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԿոմիտասում արդեն 4-րդ օրն է՝ կեղտաջրերը հոսում են շենքերի բակերում (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանությունում է Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը նորից հարձակվել են, Կենտրոնական Իրանի վրայով խոցվել է իսրայելական F-16 կործանիչ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Իրաք Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ. ԶաքարյանԹրամփը բացատրել է՝ ով պետք է պահպանի Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հшրվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում Պուտինը հրամանագիր է ստորագրել Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Իրանը թողարկել է իր պատմության մեջ ամենամեծ թղթադրամը«Երկնային ծնունդդ շնորհավոր, իմ Գագս»․ Գոռ Հարությունյանը հրապարակում է արել եղբոր մասինՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ է թաքցնում Հին Խնձորեսկը. բացահայտելով Հայաստանը (մաս 15)Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Իրանի ուղղությամբ hարձակումների թիվը զգալիորեն կաճի․ Իսրայելի պաշտպանության նախարար Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը