Գողացել է «Մերսեդեսի» հայելիները, «Արարատ» կոնյակ․ Վիգենը բաժնում խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին գողացել է Քաջազնունի փողոցի 7 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվի կափարիչները, իսկ նույն շենքի բակից գողացել է մեկ այլ «Մերսեդես»-ի կողային հայելիները և նշված փողոցում գործող սուպերմարկետներից՝ «Արարատ» տեսակի 2 կոնյակ:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



