Գտնվել է Հաղարծնի վանքի մոտակա անտառում կորած Պրահայի բնակիչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում և չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.):
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ոստիկանության Դիլիջանի բաժնի 5 ծառայող:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



