Տաշիրում 75տ կուտակված անասնակեր և մեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 17-ին' ժամը 01.36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8, Ռ. Ա.-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75տ անասնակերը և մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի աջակողմյան անվադողը: Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջրավոր կենդանի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



