Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏ
Armsport.am-ը գրում է.
Բաթումիում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցել է 344 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը 150 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզիկը 194 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ գրանցելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:
Չեմպիոն է հռչակվել իտալացի Անտոնիո Պիցոլատոն (356 կգ): Այս քաշային կարգում ելույթ պետք է ունենար նաև Անդրանիկ Կարապետյանը, սակայն վերջինս ձախողել էր կշռման արարողությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



