Նավթի արդյունահանման ծավալներն ԱՄՆ-ում 2018-ի դեկտեմբերին ռեկորդային են եղել երկրի ողջ պատմության ընթացքում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում նավթարդյունաբերության ծավալները 2018-ի դեկտեմբերին հասել են ռեկորդային ցուցանիշի երկրի պատմության ողջ ընթացքում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը, նավթի արդյունահանման տարեկան ծավալներն աճել են 17 տոկոսով և գերազանցել են 1970-ին գրանցված ռեկորդը:
ԱՄՆ-ում նավթի արդյունահանման տարեկան ծավալը 2018-ին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով օրական 10,96 մլն բարել, որն օրական 1,6 մլն բարելով ավելին է 2017-ի համեմատ: 2018-ի դեկտեմբերին արդյունահանման ծավալն ԱՄՆ-ում կազմել է օրական 11,96 մլն բարել:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ նավթի արդյունահանումը կշարունակի աճել 2019-ին և 2020-ին՝ հասնելով օրական 12,3 մլն և 13 մլն բարելի՝ համապատասխանաբար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



