Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է կա­րո­ղա­նանք դա­տա­կան հա­մա­կար­գում բե­կում մտցնել, ին­չը նաև կնվա­զեց­նի ՄԻ­ԵԴ դի­մող­նե­րի թի­վը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին: Մասնավորապես, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ՝ 2017 թվականի համեմատ 6 գործով ավելի, ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018 թվականին փոխհատուցել է 195 940 եվրո, որը մոտ 90 000 եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն դեպքում, երբ սպառում է ներպետական արդարադատության բոլոր ատյանները: Մի կողմից առնչվում ենք նրան, որ մեր արդարադատության համակարգի կայացրած վճիռները չեն բավարարում քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ հետագայում, հօգուտ հայցվորների կայացված ՄԻԵԴ վճիռների դեպքում, պետությունը փոխհատուցում է վճարում նրանց:

«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը հիշեցնում է, որ նշված հարցի վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել՝ ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին ստիպված չլինի դիմել ՄԻԵԴ: Փաստաբանը նշում է, որ չպետք է խուսափենք ՄԻԵԴ-ի վճիռներից:

«Եթե ընդունել ենք այդ խաղի կանոնները, անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին, ստորագրել ենք բոլոր կոնվենցիաները, խարտիաները, ՄԻԵԴ կոնվենցիայով պարտավորվել ենք ապահովել Հայաստանում դրա դրույթները, հետևաբար պետք է գիտակցենք, որ ՄԻԵԴ կոնվենցիայի դրույթների խախտման պայմաններում ՀՀ-ն պետք է հատուցի: Խնդիրը, սակայն, միայն վճիռների մեջ չէ, խնդիրը Հայաստանի դատական համակարգի մեջ է: Կարող եմ արձանագրել, որ առաջիկա տարիներին շատանալու են Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռները, որովհետև նախորդ տասնամյակի ընթացքում ՄԻԵԴ կոնվենցիայով ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքներ են խախտվել, որ դրանց վերաբերյալ, սպառելով ներպետական դատական ատյանները, մարդիկ դատական պաշտպանության իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ հիմա աստիճանաբար ՄԻԵԴ-ը դատական ակտեր է հրապարակելու», -ասում է փաստաբանը: 

Նորիկյանը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ՄԻԵԴ որոշումների վճիռներից հետևություններ անել. «Պետք է մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք ՄԻԵԴ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, կարողանանք մեր դատական համակարգում բեկում մտցնել, հետևություններ անել, որպեսզի նույն սխալները չկրկնենք, ներպետական ատյաններն իրականացնեն այնպիսի արդարադատություն, որը կնվազեցնի ՄԻԵԴ դիմողների թիվը: Հակառակ պարագայում, եթե ոչինչ չի փոխվելու, դատական համակարգում բեկում տեղի չի ունենալու, եթե ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանեցվելու ՄԻԵԴ չափորոշիչներին, բնականաբար, այդ վճիռները ոչ միայն չեն նվազելու, այլ իրենց մեջ հետընդգրկում են պարունակելու»: 

Կարծիք է շրջանառվում, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո ոչ թե պետությունը պետք է վճարի քաղաքացուն, այլ՝ վճիռը կայացրած դատավորը: Զրուցակիցս ընդգծում է, որ սա բավականին լուրջ թեմա է, և այն չպետք է դիտարկել միայն Հայաստանի օրինակով:

«Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 46 երկրներից և որևէ մեկի օրենսդրությունն այդպիսի պահանջ չի պարունակում՝ համենայն դեպս անցած տարվա իմ ունեցած հստակ տեղեկություններով: Վստահեցնում եմ, որ նման պահանջի առկայությունը դատարաններին կաշկանդելու է արդարադատություն իրականացնել: Անձամբ իմ պրակտիկայում եղել է նման դեպք, երբ դատարանը կոնկրետ դիրքորոշում հայտնեց՝ ուզո՞ւմ եք այնպիսի դատական ակտ կայացնեմ, որը բողոքարկվի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս խնդրին պետք է շատ նրբորեն մոտենալ: Ես, օրինակ, համաձայն չեմ այդպիսի իրավակարգավորման հետ, որովհետև այստեղ հարց է առաջանում: Տեսեք, ցանկացած դատական ակտ կայացվում է առաջին ատյանի դատարանում: Եթե այն կայացվել է նյութական և դատական սխալի հիման վրա, վերաքննիչ դատարաններն իրավունք ունեն բեկանելու: Վերաքննիչ դատարանի հրապարակած դատական ակտերը կարող է բեկանել Վճռաբեկ դատարանը: ՄԻԵԴ կարող ենք դիմել միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու: Առաջին ատյանի դատավորը կասի՝ եթե դատական սխալ որոշում էի կայացրել, վերաքննիչը թող բեկաներ: Եթե վերաքննիչ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկեն, կասեն՝ թող Վճռաբեկը բեկաներ, փոփոխեր: Հետևաբար այստեղ դատավորներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը միանշանակ չէ: Չեմ ասում, որ դատավորներին դուրս թողնենք պատասխանատվության այդ ինստիտուտից: Հնարավոր է ձևակերպել այնպիսի գործիքակազմեր, որոնք դատավորներին մի կողմից չեն կաշկանդի արդարադատություն իրականացնել, մյուս կողմից էլ կդնեն մի շրջանակի մեջ, որ դատարանները հստակ կգիտակցեն՝ ակնհայտ դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման պայմաններում իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ դրամական: Սա փորձագիտական մակարդակի քննարկման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիր է, սա միայն Հայաստանի խնդիրը չէ», - եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»