Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մանրամասներն ու ամբաստանյալի ցուցմունքը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Օրերս Armtimes.com-ը հրապարակել էր «Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը և ասել, որ տան Բուդաղյանների անունը» վերտառությամբ հոդված, որտեղ ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր, թե իր պաշտպանյալը նախկինում վախի ազդեցության տակ է եղել, իսկ հիմա պնդում է, որ մահափորձը բեմադրություն է։

 

Գարեն Աթաջյանի փաստաբանի հարցազրույցի եւ դրանում հնչած տեսակետների վերաբերյալ ArmDay.am-ը պարզաբանում է  ստացել Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից։ Նշենք, որ սույն գործով քրեական գործը քննվում է  Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Սարգսյան):

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1) և Գարեն Աթաջանյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1, 38-235հոդ. մաս1) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 20.05.2015թ. նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպչած 18 գնդակներից սրահում գտնվող անձինք չեն վնասվել:

 

«2019թ. ապրիլի 5-ին դատարանում քննվող սույն քրեական գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը փոխել է նախաքննությունում իր տված ցուցմունքը և հայտարարել, որ իբր իրականում տեղի ունեցածը մահափորձ չէր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Լրատվամիջոցում հրապարակված  հոդվածի վերաբերյալ ցանկանում եմ  հայտնել, որ  մեր կարծիքով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը, փոխելով նախաքննությունում տված ցուցմունքը, փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Ներկայումս մյուս մեղադրյալ Հ.Ավագյանը կալանավայրում է, իսկ ինքը՝ ազատության մեջ (ստորագրություն չհեռանալու մասին): Հայտնենք, որ դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքեր (մեծամասնությունում), երբ քրեական գործերի դատաքննության ժամանակ մեղադրյալները իրենց ցուցմունքները փոխում են: Ի՞նչ կա որ, իրավունք ունեն փոխել ցուցմունքը, ցուցմունք չտալ, նույնիսկ՝ ստել: Այստեղ սակայն զարմանալին այն է, որ մեղադրյալը տուժողներից ներողություն խնդրելու փոխարեն ցուցմունքը փոխում է՝ տուժող Սուրիկ Խաչատրյանին հեղինակազրկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իրականությունը խեղաթյուրելու նպատակով»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ  մեղադրյալ Գարեն Աթաջանյանը իր ցուցմունքում Բուդաղյանների ազգանունը չի տվել, նշել է այլ մարդու անուն: Միաժամանակ ըստ փաստաբանի՝  նույն հոդվածում մեղադյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրագրողի հարցին պատասխանում է, որ խոսքը գնացել է Մաքսիմ Հակոբյանի մասին:  Բացի այդ, լրագրողը (դիտավորյալ, թե առանց դիտավորության, չգիտենք) չի նշում (գուցե իրեն չեն ասել), որ դատական նիստում կարդացվել է նաև մեղադրյալի՝ նախաքննությունում տված ցուցմունքները, որի պատճառով ընթերցողը

 

Տուժողների ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը նաեւ նշեց․ «դատարանում մեղադրյալ Գ.Աթաջանյանի ցուցմունքը հակասում է նախաքննությում իր կողմից տրված ցուցմունքներին: Ավելին. մեղադրյալի ցուցմունքը, նրա խոսքերը և մտքերը հակասում էին միմյանց. սկզբում մեկ բան էր ասում, իսկ հետո՝ այլ, հակասող բան: Շատ հետաքրքիր էր մեղադրյալի՝ դատարանում տված հայտարարությունը, որ դատախազի, տուժողի ներկայացուցչի, մյուս մեղադրյալի պաշտպանների հարցերին չի պատասխանելու: Եվ իրականում, մեղադրյալը պատասխանում էր միայն իր պաշտպան Վ.Հովհաննիսյանի հարցերին (չենք կարող ասել՝ ինչու, գուցե հարգանքից ելնելով):  Եվ քանի որ մեղադրյալը դատարանում փոխում է նախաքննությունում իր տված բոլոր ցուցմունքները, ապա, բնականաբար, դատարանի և դատավարության մասնակիցների համար հարց է առաջանում՝ ինչու՞ է նա նախաքննությունում տված ցուցմունքը փոխել»։

 

Փաստաբանը հրավիրում է ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ  նախագահող դատավոր Դ.Սարգսյանի հարցին, թե նախաքնության ընթացքում քննիչի կողմից սպառնալիք, բռնություն, հոգեբանական կամ ֆիզիկական ազդեցություն եղե՞լ է մեղադրյալի նկատմամբ, թե՞ ոչ, որին մեղադրյալ Գարեն Աթաջանյանը պատասխանել է, որ չի եղել նման բան: «Սույն քրեական գործի քննությունը դեռևս չի ավարտվել, հետևաբար ամփոփիչ եզրակացություն կամ դիրքորոշում չենք հայտնում, ուղղակի ընթերցողների նկատմամբ հարգանքից ելնելով՝ պարզապես ներկայացնում ենք Գ.Աթաջանյանի նախաքննությունում տված ցուցմունքները, որպեսզի ընթերցողն ինքը որոշի ճիշտը սխալից, թացը՝ չորից: Գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը ավարտական փուլում է տալու ապացույցների գնահատականը, թե մեղադրյալի ո՞ր ցուցմունքներն են արժանահավատ, հետևաբար հիմք ընդունի Գ.Աթաջանյանի՝ նախաքննության ժամանակ տված կամ դատարանում տված ցուցմունքները: Եվ քանի որ մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում տված ցուցմունքների և դատարանում 05.04.2019թ. տված ցուցմունքի միջև էական հակասություններ կան, ուստի դատախազի և տուժողների ներկայացուցչի միջնորդությամբ ընթերցվեցին մեղադրյալի բոլոր նախաքննական ցուցմունքները, որոնք, ճշմարիտ լինելուց բացի, նաև շատ հետաքրքիր են: Առաջ անցնելով նշեմ, որ մեղադրյալ Գ.Աթաջանյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Վ.Մինասյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, որին ներկա են եղել երկու մեղադրյալները, նրանց երկու պաշտպանները»,- եզրափակեց փաստաբանը։

 

Մարտին Զինֆուղարյանը մեզ է տրամադրել նաեւ  մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում 02.11.2015թ. տված ցուցմունքը՝ առանց լրացնելու,փոփոխելու:

 

 

 

 

 

 

 

Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում