Էյֆելյան աշտարակում վերսկսել են այցելուների ընդունումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին վերաբացվել է այցելուների համար, ընդ որում մինչեւ նոյեմբերի 18-ի գիշերն այն կլուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է օբյեկտը շահագործող ընկերությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշտարակն այցելուների համար բացելու որոշումն ընդունվել է անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո: Այն բացվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 19:30-ին):
Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամեն օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15-20 հազար մարդ: Այն փակվել էր Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



