Ռուսաստանը Դոնբասում նոր զենք է փորձարկում. Ուկրաինայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում իր նոր զինատեսակն է փորձարկում, փոխանցում է Корреспондент-ը։
Այսօր Ջոն ՄքՔեյնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Պորոշենկոն պատմել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին։
«Մենք 20-րդ դարի զենքով պայքարում ենք 21-րդ դարի զենքի դեմ, քանի որ Ռուսաստանը Դոնբաս է մատակարարում ժամանակակից սպառազինություն՝ օգտագործելով Ուկրաինան որպես թեստային պոլիգոն նորագույն նմուշները փորձարկելու համար»,- նշել է Պորոշենկոն։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ամուր դիրքորոշման և դժվարին ժամանակներում Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես՝ նշել է ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժությունների կարևորությունը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



