Այս արջը կարող է դառնալ ցանկացած կրկեսի հերոսը: Նա քայլում է մարդու նման, նույնիսկ մի պահ թվում է, որ դա արջի հագուստով մարդ է, ոը պատրաստվում է զվարճացնել երեխաներին:
Այս տեսանյութը նկարահանել է Ջոնի Ջանսենը Լաոսի կենդանաբանական այգում, որտեղ, ինչպես ինքն է ասում, տեսել է արտասովոր արջ, որը քայլում է մարդու պես: Իսկապես, որ նայում ես ու աչքերիդ չես հավատում, այնպես էլ օրոր-շորոր է քայլում, կարծես, ոչ մի արտասովոր բան չկա: