Այս 22 ամյա աղջիկը ամաչում էր իր գունատ մաշկի համար: Դեռ պատանեկության տարիներին նա սկսեց օգտագործել արևայրույքի սփրեյներ, իկ մի քանի տարի առաջ, սկսեց ակտիվորեն այցելել սոլյարի:
Որպեսզի արդյունքն արագ հասանելի լինի, նա սկսեց հատուկ պրեպարատ ընդունել, որը պարունակում է մելանոտան: Դա իրենից ներկայացնում է արհեստական հորմոն, որը մեծացնում է մաշկում մելանինի մակարդակը և ամրապնդում է սոլյարիի էֆեկտը:
Նա «վարակել է» նաև իր ընկերոջը: Նրանք միասին այցելում են սոլյարի շաբաթական 3 անգամ 15 րոպե: Նրանք համոզված են, որ սոլյարին ոչ մի վտանգ չի ներկայացում առողջության համար:
Հաննան համոզված է, որ արևայրուքը մաշկին յուրօրինակ փայլ է հաղորում և դեմքին ավելի առողջ տեսք է հաղորդում:
Աղջիկն իր զբաղմունքի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում. «Շատ աղջիկներ չեն կարող ապրել առանց մանիկյուրի, իսկ ես՝ առանց արևայրուքի»::
Նրա մաշկի գույնը այնքան մուգ է, որ շատ հաճախ նրան սևամորթ են կարծում: