Հաճախ բրինձը եփելիս նկատում ենք, որ այս ասես խմորի վերածվի, և սկսում ենք մտածել, թե այսքան հեշտ գործում որտե՞ղ սխալվեցինք:
Ահա ներկայացնում ենք բրինձը եփելու ամենաճիշտ տարբերակը:
Ձեզ պետք կգա.
- 250 գրամ բրինձ,
- 1 թեյի գդալ աղ
Ինչպես պատրաստել
- Հիշեք, յուրաքանչյուր 250 գրամ բրնձի համար պետք է օգտագործել 500 մլ ջուր:
- Միշտ պետք է լվանալ բրինձը, քանի որ այն օսլա պարունակում: Բրինձը ցանկալի է լվանալ սառը ջրով:
- Աղը պետք է ավելացնել սկզբում:
- Եփվելու ժամանակ մի բացեք կաթսան և մի խառնեք բրինձը:
- Բրինձը եփեք 20 րոպե եռալուց հետո: Անջատեք կրակը, առանց կաթսան բացելու թողեք ևս 20 րոպե:
Այս կետերին հետևելու դեպքում դուք կստանաք հատիկ հատիկ եփված ու շատ համեղ բրնձով փլավ:
Բարի ախորժակ: