Բելգիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում ալբանական մաֆիայի ավելի քան 60 ներկայացուցիչ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում ապօրինի ներգաղթի կազմակերպման և թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, գրում է ANSA գործակալությունը:
«Ալբանական վտանգավոր հանցախումբը գործել է ողջ Եվրոպայում: Համաժամանակյա գործողությանը մասնակցել է ավելի քան 600 ոստիկան 4 երկրներից՝ ներառյալ Իտալիայից»,- ասված է Իտալիայի՝ մաֆիայի դեմ պայքարի վարչության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 3-5-ն իրականացված գործողության արդյունքում ձերբակալվածների շարքում Բելգիայում բնակվող 8 իտալացի կա:
Հանցախմբի ձերբակալված անդամները կասկածվում են թմրանյութերի և մարդկանց վաճառքի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



