Toyota Land Cruiser-ը գլխիվայր ընկել է Զոդի կամրջից. կա 4 վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կարապետյանը՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը, ուղևորներ՝ Երասխ գյուղի բնակիչներ, 50-ամյա Վարդուհի Ավագիմյանը, 55-ամյա Արսեն Թադևոսյանը և Արմաշ գյուղի բնակիչ, 74-ամյա Խորեն Սինանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



