20 օրից ավելի կոմայի մեջ մնալուց հետո ուշքի եկած կոթեցի երիտասարդն ապաքինվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանամերձ Տավուշի մարզի Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը, որը քսաներեք օր կոմայի մեջ է եղել, գիտակցության գալուց հետո Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Անոթային վիրաբուժության բաժանմունք, նրա վիճակն այժմ բավարար է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը՝ հավելելով, որ երիտասարդի մոտ առողջացման դրական դինամիկա է նկատվում:
Նշենք, որ Մհեր Գյանջալյանը հոկտեմբերի 14-ին շմոլ գազից թունավորմամբ մահամերձ վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Թունաբանական բաժանմունք, ավելի ուշ տեղափոխվել էր Վերակենդանացման բաժանմունք:
Ըստ բժիշկի՝ Մհեր Գյանջալյանը շմոլ գազից թունավորվելով՝ քնած ժամանակ մահճակալից աջ ձեռքի վրա ընկել եւ ծանր տրավմա է ստացել։



