Դեմքի կնճիռներից ազատվելու համար կա մի շատ լավ ու փորձված տարբերակ, ձեզ պետք կգա ընդամենը 2 բաղադրիչ
ԼԱՅՖԲնական բաղադրիչներից կազմված այս դիմակը կօգնի հարթեցնել կնճիռները: Մաշկը ստանում է գեղեցիկ և երիտասարդ տեսք: Այս դիմակը կնճիռների հետքն էլ չի թողնի:
Այն շատ հեշտ է պատրաստվում:
Սպիտակուցը հիանալի կերպով ձգում է մաշկը և նպաստում է մանր կնճիռների հարթեցմանը: Կիտրոնը ունի մաշկը սպիտակեցնող հատկություն և հարթեցնում է մաշկի գույնը:
Բաղադրիչներ
½ թեյի գդալ կիտրոնի հյութ
1 ձվի սպիտակուց
Պատրաստման եղանակը
Փոքրիկ թասիկի մեջ հարել ձվի սպիտակուցը, որ պնդանա և ավելացնել կիտրոնի հյութը: Դիմակը մատների օգնությամբ մերսող շարժումներով քսել դեմքին և պարանոցին: Թողնել 5-10 րոպե, լվանալ գոլ ջրով: Այնուհետև քսել խոնավեցնող կրեմ:
Կրկնել պրոցեդուրան շաբաթը 3-4 անգամ և արդյունքն ակնհայտ կլինի:





















































1
Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից...
2
Արտահանման կաթված․ Հայաստանի տնտեսությունը չի դիմանա «Սպայկա»-ի արգելափակմանը
3
Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից էր
4
«Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մա...
5
Կադրեր, թե ինչպես են փրկում Սև ծովում ջրաhեղձ եղած հայ տղայի նշանածին (տեսանյութ)