Մարսողական համակարգի աշխատանքում ամենահաճախ հանդիպող խնիրներից է փորկապությունը: Եվ ցավալին այն է, որ այս խնդիրը հաճախ կարող է կրկնվել: Դեղատներում առաջարկվում են մի շարք պրեպարատներ, սակայն այդ խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցների օգնությամբ, որոնք բազմիցս ապացուցել են իրենց արյունավետությունը:Փորկապությունից օգնում են ազատվել տարբեր յուղերը: Շատ յուղեր ունեն թուլացնող հատկություն, և կանոնավորում են աղիների աշխատանքը:
Կտավատի յուղ
Խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ՝ 1 ճաշի գալ կտավատի յուղը կես բաժակ կաթի հետ: Խառնուրդը պետք է սառը լինի: Կամ կարելի է օգտագործել կտավատի յուղ օրը երկու անգամ 1-ական ճաշի գալ ուտելուց առաջ:
Ձիթապտղի յուղ
Ուտելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և խմել մեկ բաժակ տաք ջուր կիտրոնի հյութով: Կարելի է նաև հոգնա անել հետևյալ խառնուրդով, 3 թեյի գդալ ձիթապտղի յուղը խառնել մեկ ձվի դեղնուցի հետ և ավելացնել մեկ բաժակ տաք ջուր;
Արևածաղկի յուղ
Արևածաղկի յուղը որոշ առումներով զիջում է ձիթայուղին կամ կտավատի յուղին, բայց դրանց բացակայության դեպքում կարելի է նաև օգտագործել արևածաղկի յուղ: Քաղցած վիճակում ընդունել 1 ճաշի գդալ արևածաղկի յուղ ուտելուց կես ժամ առաջ: