Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես էր Թեւոսիկը «թռել»՝ ընկերոջը թողնելով ճաղերի հետեւում. ուշագրավ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով  ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Պարզվում է, որ նա առաջին անգամ չէ, որ «ճաշակում է» անազատությունը: Այն, որ հունիսի 19-ին Կարեն Բագրատունյանը՝ նույն Սամբիստ Կարենը, պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ նույն մեքենայի մեջ, անհերքելի է: Պարզվում է՝ վերջիններս վաղուցվա ծանոթներ են եւ տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2008 թվականին Թեւոս Սաֆարյանը եւ Կարեն Բագրատունյանը մարդու առեւանգման գործով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենը Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հրահանգով մայրաքաղաքում հայտնի սուպերմարկերտներից մեկից պետք է առեւանգվեր Ռուբեն Ղազարյանին եւ տեղափոխեր Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող սրճարան: Խնդիրը կապված է եղել խանութի գանձապահներ ոմն Արմինե Սուքիասյանին եւ Գայանե Սարգսյանին ապօրինի ազատությունից զրկելու եւ նրանց կողմից խանութից հափշտակված գումարների վերադարձման հետ կապված հարցերը պարզաբանելու հետ:

Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առեւանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99 UL 555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թեւոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թեւոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել:

Վերջիններս Ռուբեն Ղազարյանին մինչեւ ժամը 22.00-ի սահմանները պահել են նշված սրճարանի զուգարանում, ապա Կարեն Բագրատունյանի հանձնարարությամբ քննությամբ չպարզված անձինք «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով Ռուբեն Ղազարյանին տեղափոխել են Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամաս եւ հաջորդ օրը միայն նոր բաց թողել:

Նկատենք, որ այս պատմությունից հետո Թեւոս Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Սամբիստ Կարենը դատապարտվել էր 4 տարվա ազատարզրկման: Այսինքն` քրեական հեղինակությունը «թռել» էր, իսկ ընկերը` հայտնվել ճաղերի հետեւում: Դատելով անցյալ իրավիճակից՝ հերթական անգամ քրեական հեղինակությունը դարձյալ իր վաղեմի հանցակցին «կրակն է քցել ու թռել»: Մինչ Սամբիստ Կարենը ապօրինի զենքի համար այս օրերին իր պատիժն է կրում, Թեւոս Սաֆարյանը հանրապետությունում չէ: Ու թերեւս պատասխանատվությունից խուսափելու համար գտնվում է Մոսկվա քաղաքում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին