70-ամյա կինը ընկել էր կոմայի մեջ: Փորձառու բժիշկները տարակուսանքով իրար էին նայում և հայտեցին, որ հիվանդի ապաքինումը քիչ հավանական է, որ նա շուտով հրաժեշտ կտա երկրային կյանքին:
Սակայն կնոջ սպիտակ շունն այլ բան էր կարծում:
Ամեն օր նա գալիս էր տիրուհու մոտ, գրկում էր նրան ու այդպես մնում 2-3 ժամ: Եվ մեկ ամիս անց հրաշք տեղի ունեցավ: Մի օր առավոտյան կինը բացեց աչքերը և այն, ինչ ասաց առաջինը հետևյալն էր. «Որտե՞ղ է այն սպիտակ հրեշտակը, որ ամեն օր գալիս էր ինձ մոտ և շշնջում, որ ամեն ինչ լավ է լինելու»: