Այս դեպքը պատահել է 87-ամյա մի տղամարդու հետ: Մի անգամ մեքենայի անիվը փոխելու ժամանակ նրա հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ: Տղամարդը անհաջող սայթաքեց և նրա ձեռքը վնասվեց: Ստացած վնասվածքն այնքան լուրջ էր, որ ցուցամատը հեռացրին, սակայն դա դեռ սկիզբն էր, քանի որ ձեռքի մաշկը խիստ այրվել էր և հնարավոր է, որ հեռացնեին նաև դաստակը:
Սկզբում բժիշկները նրան բուժում էին ավանդական եղանակներով, սակայն դա օգուտ չէր տալիս: Ձեռքում արյան շրջանառությունը խանգարվել էր և բոլոր հյուսվածքները սկսում էին մեռնել: Պլաստիկ վիրաբույժը առաջարկեց վնասված վերջույթը փրկելու ռադիկալ եղանակ: Նորմալ արյան շրջանառությունը վերականգնելու համար բժիշկը առաջարկեց ձեռքը կարել որովայնի վրա:
3 շաբաթ տղամարդու ձեռքը կարված էր սեփական որովայնին: Կողքից սարսափեցնող պատկեր էր, սակայն այս եղանակը դրական արդյունք տվեց և ձեռքը հաջողվեց փրկել:
«Ես անչափ շնորհակալ եմ բուժող բժիշկներին, նրանք իմ ձեռքին երկրորդ կյանք պարգևեցին, ես չեմ հավատում իմ աչքերին»:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն