Կոտայքում կրակոցից սպանվածները սնանկացած գործարարի որդիներն են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր երեկոյան Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հանգսավայրում անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ մահացու վիրավորելով երեք հոգու: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:
Որոշ տեղեկություններով՝ մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են՝ Վահե և Վարդան Գալստյանները:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրանց հայրը Ֆրունզ Գալստյանը ժամանակին Հրազդանում բանկի կառավարիչ է եղել և հաջողակ գործարար, սակայն մի քանի տարի առաջ նրա գործերը թարսվել են ու նա պարտքերի տակ է ընկել՝ կորցնելով բիզնեսը:
Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված եղբայրներից մեկը նախկինում դատված է եղել ու երբեմն աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով:
Թե ով է երրորդ սպանվածը, մեզ հայտնի չէ:



