Ուգանդայում անհայտ անձինք առեւանգել են ամերիկուհուն․ նրա համար փրկագին են պահանջում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուգանդայում անհայտ անձինք առեւանգել են մի ամերիկուհու։ Նրա համար կես միլիոն դոլար փրկագին են պահանջում։
Ինչպես հայտնում է AP-ը, 35-ամյա Քիմբերլի Սյու Էնդեկոտը եւ ուգանդացի վարորդ Ջին Փոլը առեւանգվել են Ելիզավետ թագուհու վայրի բնության ազգային այգում։ Չորս զինված տղամարդիկ ավտոմեքենայով դարանակալել են նրանց։
Տարատեսակ անօրինական խմբեր՝ սոմալեցի իսլամիստներից մինչեւ կոնգոցի զինյալներ երբեմն գործում են Ուգանդայում, սակայն առեւանգողների անձը դեռեւս հայտնի չէ։
Հանրահայտ այգին տեղակայված է մայրաքաղաք Կամպալայից 400 կմ հեռավորությամբ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից ոչ հեռու։
Ոստիկանությունը հայտնել է, որ առեւանգումը կատարվել է ֆինանսական դրդապատճառներով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



