Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանին էներգետիկ նախագծերից դուրս թողնելը խախտում է կայունությունը. բրիտանացի փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում ու խախտում կայունությունը։ Տեսակետը`Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ ռոթ» սեմինարի եզրափակիչ քննարկումների ժամանակ Ջերմանը շեշտեց, որ էներգետիկ անվտանգությունն ուղղակիորեն կապ ունի պետական անվտանգության հետ։ Նավթի և գազի մատակարարումների խախտումները կարող են սպառնալիք հանդիսանալ  ազգային անվտանգությանը։

«Շատ կարևոր է դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները։ Ուսումնասիրելով Եվրոպայի անվտանգության հարցում Հարավային Կովկասի դերը՝ անհրաժեշտ է նշել, որ տարածաշրջանն աշխարհում գազի ամենախոշոր շուկաներից է»,- ասաց Թրեյսի Ջերմանը:

Նրա խոսքով` Եվրամիությունը գերագնահատել է ինչպես իր էներգետիկ, այնպես էլ արտաքին քաղաքականությունը՝ փորձելով դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների  աղբյուրները: Այժմ Եվրամիությունը լուրջ անհանգստություններ ունի էներգետիկ ոլորտում, ինչը կապված է Ռուսաստանի հետ: Ըստ փորձագետի, ՌԴ-ն էներգետիկ ոլորտի գլխավոր մատակարարն է դեպի Եվրամիություն, սակայն վերջին 10 տարվա ընթացքում ցուցաբերում է անկանխատեսելի վարք: Ըստ Ջերմանի, դրանով է պայմանավորված, որ այժմ ԵՄ-ն փորձում է այլ ուղիներ փնտրել:

«ԵՄ-ն նախատեսում է ընդլայնել գազամուղը Թուրքիայի տարածքով, Ադրիատիկ ծովով դեպի Իտալիա։ Վերջին ժամանակներս խոսում են Ռուսաստանից Սև ծովի հատակով Թուրքիա գազ մատակարարելու նախագծերի մասին, սակայն ամեն բան դեռ անորոշ է։ Կարևոր է, որ այդ ենթակառուցվածքները կապում են Հարավային Կովկասը Եվրոպայի հետ, բացի այդ, կապում են նաև պետությունները և պետությունների միջև համագործակցություն են պահանջում նման գազամուղեր կառուցելու համար։ Այդ համակարգը նշանակում է, որ օգուտը կարելի է կիսել հարևանների հետ, որոնք նման ռեսուրսներ չունեն»,- հավելեց Թրեյսի Ջերմանը:

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրև ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:
 

Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԾեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվելԱվտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կանՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank6 ամսական տղան հիվանդանոցում մшհшցել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համարՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԱՄՆ-ն խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները. Բաղայի Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Ընտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասինՀայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում