Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան. ուսից վիրավորվել է, կռվել մինչեւ մահացու վիրավորում ստանալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ժամանակի հերոս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան. Ալեքսան Առաքելյանը Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալն էր։

Մարդ, ով իր ծառայության ընթացքում իրենց դիմող զինվորին թիկունք է կանգնել ցանկացած խնդրով։ Ալիկ Առաքելյանն այն հերոս սպաներից մեկն էր, ով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված խոշոր ռազմական գործողությունների մասին տեղեկանալով՝ գնաց օգնության հասնելու։ Ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը եւ եւս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնեցին  դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չէին եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից:

Առաքելյանը, երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով 112-րդ մարտական դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, Առաքելյանը ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչեւ մահացու վիրավորում ստանալը:

Այդ վիճակում 30 մետր վազելով, առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ալեքսան Առաքելյանի մահվան ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած 18 զինծառայողի մարմինները: Նրանց մեջ էր նաեւ Ալեքսան Առաքելյանի մարմինը։

Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982թ․-ին, Գյումրի քաղաքում։ Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո, 2001թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004թ.-ին ավարտել է ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայել հարավային սահմանում՝ որպես դասակի հրամանատար: 2014թ.-ին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման եւ նշանակվել հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:

Մերօրյա Հերոսը հետմահու պարգեւատրվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Բակո Սահակյանի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։

2017 թ․ հունիսի 17-ին Գյումրիում ծնվեց Ալիկ Առաքելյանի եղբորորդին։ Ծնողների ցանկությամբ երեխայի անունը հերոս հորեղբոր անունով կնքեցին՝ Ալիկ։

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին