Ալժիրի նախագահը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական է տվել՝ հայտնում է Reuters-ը։
82-ամյա նախագահը այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ երկրի ԶՈՒ շտաբի պետը անհապաղ գործողություններ է պահանջել նրան պաշտոնից հեռացնելու համար։
Նախօրեին Բուտեֆլիկան, որը 20 տարի ղեկավարել է երկիրը, հայտարարել էր, որ կհեռանա իր իրավասությունների ժամկետը լրանալուց հետո, ապրիլի 28-ին։
Սակայն ընդդիմադիր կուսակցությունները եւ բողոքի ցույցերի առաջնորդը դա անընդունելի են համարել։
Բուտեֆլիկան 2013թ․ գլխուղեղի կաթվածից հետո հազվադեպ էր հանրությանը ներկայանում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



