Երևանում վարորդը մեքենայով մխրճվել է տան մեջ. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



