Հասմիկ Խոջյանի 24-ամյակի անակնկալներն ու երազանքը
ԼԱՅՖTert.am Life-ը գրում է.
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Հասմիկը բոլորել է 24-ամյակը։ Դերասանուհին օրվա առթիվ նախապես ոչինչ չէր ծրագրել, բայց օրը լի է եղեկ անակնկալներով։ Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմեց օրվա, նվերների ու գործընկերների անակնկալների մասին։
«Ծննդյանս օրվա ընթացքը պլանավորված չէր: Այն ամենը, ինչը եղել է օրվա ընթացքում, անակնկալների տեսքով էր։ Առաջինն ինձ շնորհավորեցին ծնողներս։ Ամեն տարի ծննդյանս օրը մայրս սեղան է պատրաստում և գիշերը 12:00-ին նշում ենք, ինչպես Նոր տարին։ Այս տարին ևս բացառություն չէր»,- ասաց Հասմիկը։
Դերասանուհին նշեց, որ երբեք չի պլանավորում, թե ինչպես է անցկացնելու ծննդյան օրը, չի էլ մտածում այն նվերների մասին, որոնք կցանկանար ստանալ։ «Նվերների մասին չեմ մտածում, անկեղծ։ Իրականում, եթե կա մի բան, որը շատ եմ ցանկանում ունենալ, ջանում եմ ինքս գնել։ Կարծում եմ՝ ամենահաճելի բաներից մեկն է, երբ կարողանում ես ինքդ իրականացնել ցանկություններդ,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ նվերների մասին խոսել չի սիրում,- նույնիսկ չեմ սիրում, երբ որևէ մեկին նվեր եմ տանում, և նա դա բոլորի մոտ է բացում։ Կարծում եմ՝ շատ անձնական մի բան կա այդ ամենի մեջ։ Եթե ինձ նվեր են արել, ուրեմն ճանաչում են, գիտեն, որ կհավանեմ և դա արդեն իմ անձնական տիրույթում է»։
Շարունակությունը՝ այստեղ:



















































