Ադրիանա Գալստյանի 5 ամենագեղեցիկ ու նուրբ դիմահարդարումները (լուսանկարներ)
ԼԱՅՖCitrus.am-ը շարունակում է իր դիտակետում պահել հայ հայտնիների ոճը` ուսումնասիրելով նրանց սոցիալական ցանցերում:
Այս անգամ այցելել ենք դերասանուհի Ադրիանա Գալստյանի ինսթագրամյան էջ, որտեղ այնքան էլ շատ հրապարակումներ չկան:
Ադրիանան համագործակցում է տարբեր ապրանքանիշերի հետ ու հիմնականում դրանց համար իրակացրած նկարահանումներից էլ որոշակի կադրեր է հրապարակում:
Մեր ուշադրությունը գրավեցին դերասանուհու նուրբ դիմահարդարումները: Պարզ ու բնական կերպար. ահա թե ինչ է նախընտրում Ադրիանան:
Եթե դու ևս չես սիրում վառ դիմահարդարում ու նախընտրում ես բնական տեսք, ապա հաստատ կարող ես ոգեշնվչել Ադրիանա Գալստյանի նուրբ կերպարներով:
Նուրբ ստվերաներկ, վարդագույն երանգների շրթներկ ու երկար թարթիչներ. Ադրիանան հիմնականում այսպես է դիմահարդարվում:
Ահա 5 գեղեցիկ տարբերակ, որոնք կարող ես օգտագործել առօրյայում, ինչպես նաև որևէ միջոցառման գնալիս:



















































