Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ առաջարկներ եմ մերժել». Արփի Գաբրիելյանը` I like it–ը վարելու և բարդության մասին

ԼԱՅՖ

Տևական ժամանակ էկրաններից որպես դերասանուհի ներկայացող Արփի Գաբրիելյանը շուտով կրկին հեռուստադիտողներին կներկայանա որպես հաղորդավարուհի։ Նա վարելու է «Արմենիա TV»–ի I like it նախագիծը, որտեղ հաղորդավարական զույգ է կազմել պատանի դերասան Ստեփան Հովհաննիսյանի հետ։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Արփին ասաց, որ նախագծում կներկայանա նաև էքսպերիմենտներով, թեև ինքը փորձարկումների մեծ սիրահար չէ։ Հաղորդավարուհու հագուստի ոճով զբաղվելու է Արայիկ Գաբաջյանը։

««Ֆուլ հաուսում» հանդես եմ գալիս առօրյա ոճով, այստեղ  կլինեմ ավելի համերգային տեսքով, շքեղ երեկոյան հագուստներով։ Ես էքսպերիմենտներ չեմ սիրում, բայց նախագծում ինձ կտեսնեն նաև էքսպերիմենտներով»,– ասաց նա։

Արփիի խոսքով` այս ընթացքում ունեցել է որպես հաղորդավարուհի ներկայանալու առաջարկներ, սակայն մերժել է։ Այս անգամ ստացավ այնպիսի առաջարկ, որին սպասում էր։

«Ինձ համար կարևոր էր ընտրել այն հաղորդումը, որտեղ ասելիք ունեմ։ Երբեք ինչ–որ բան չեմ անում ուղղակի անելու համար, հատկապես, որ հեռուստատեսությամբ երևալու խնդիր չունեմ։  5 տարի է` անընդհատ եթերում եմ։ Ինձ համար կտրուկ էր մոտեցումը, որ պետք է մասնակցեմ այնպիսի նախագծի, որտեղ ասելիք կունենամ։ I like it–ն ինձ շատ հետաքրքիր է, քանի որ մասնակիցները 8-13 տարեկան պատանիներ են, իսկ իմ թիրախային լսարանը ձևավորվել է պատանիների շնորհիվ։ Ես տեսակով շնորհակալ մարդ եմ և չեմ կարող անտեսել այն երեխաներին, որոնց շնորհիվ կայացել եմ։ Ինձ համար շատ  կարևոր էր շփվել իրենց հետ որպես Արփի, որովհետև ներկայացումների ժամանակ շփումս հիմնականում որպես Լիկա է»,– ասաց նա։

Արփին ոչ միայն դերասանուհի և հաղորդավարուհի է, այլև երգչուհի։ Մասնագիտական հմտությունները նրան ստիպում են, երբեմն, չհամաձայնել ժյուրիի հետ և շատ ափսոսել երեխայի համար, որը չի անցել հաջորդ փուլ։ Ասում է` առաջինն է դիմավորում հաջորդ փուլ չանցած երեխաներին։ Թեև երեխաների հետ հարցազրույցներն անում է Ստեփանը և իր ապրումները եթերում չեն երևում, վստահեցնում է` բարդ է երեխաներին տխուր տեսնելը։

«Ամենաբարդը չընտրված երեխաներին դիմավորելն է։ Ես նրանց դիմավորում եմ մինչև կհասնեն կարմիր սենյակ, որտեղ Ստեփանը հարցազրույց է անելու։ Իհարկե, ինքս ինձ նախապատրաստել եմ, բայց այդ պահին չես կարող չտրվել էմոցիաներին։ Ես երեխայի հետ ապրում եմ, հուզվում, որովհետև շատ լավ եմ հիշում ինձ այդ տարիքում, երբ ինքս էի մասնակցում մրցույթների։ Լինում են դեպքեր, երբ չեմ համաձայնում ժյուրիի անդամների հետ։ Օրինակ, երեկ մի քանի անգամ  ուզում էի գնալ ու իրենց փոխարեն սեղմել կոճակը։ Եթե ես լինեի ժյուրիի անդամ, 80 տոկոսին կընտրեի։ Իսկապես, շատ լավ երեխաներ են հավաքված։ Ես, իհարկե, չեմ փորձի չարաշահել իմ տեղն ու դիրքը։ Այստեղ հաղորդավարուհի եմ, ժյուրիի աթոռին նստած են երաժիշտներ, բայց, երբեմն, անում եմ իմ մեկնաբանությունները ու հանդես եմ գալիս երեխաների կողմից»,– ասաց նա։

 

 

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացել