Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան վերադառնալուցս օրեր առաջ հանդիպեցի նրան. «Բանակումի» Գագոն՝ ամուսնության, Հայաստանից հեռանալու և գործունեության մասին

ԼԱՅՖ
Aysor.am-ը գրում է.

Մեր զրուցակիցը «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից հայտնի «շուստրի Գագոն» է, ով գրեթե մեկ տարի է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ի դեպ, վերջինս ընդամենը մեկ ամիս առաջ է ամուսնացել և իր ու կնոջ՝ Սաթենիկ Հակոբյանի սիրո պատմությունը առաջինը վստահել է Aysor.am-ին: Հարցազրույցում անդրադարձել ենք նաև Հայաստանից հեռանալու պատճառներին, ներկայիս զբաղվածությանն ու ընտանիքին:

-Արմեն, որքանով տեղյակ եմ՝ բոլորովին վերջերս եք ամուսնացել: Շնորհավորում եմ:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Այո, ամուսնացել եմ նախորդ ամիս:

-Մեզ համար կվերհիշե՞ք Ձեր սիրո պատմությունը:

-(Ժպտում է) այն նախորդ տարի է սկսվել. Ամերիկայի Միացյալ Նահանգներ էի եկել՝ մասնակցելու եղբորս (մորեղբոր տղայի) նշանադրությանը: Հայաստան վերադառնալուցս օրեր առաջ հանդիպեցի նրան:

-Պատահաբա՞ր:

-Ոչ, ընկերոջս ընկերուհին պետք է ինձ հետ Հայաստան ուղարկեր ինչ-որ իր՝ ընկերոջս համար: Պայմանավորվեցինք հանդիպել, որպեսզի այն փոխանցի ինձ: Նա մենակ չէր եկել, այլ «նրա» հետ (ժպտում է): Այդպես մոտ 10 օր շփվեցինք, այնուհետև ես վերադարձա Հայաստան: Չէինք էլ մտածում, որ մեր մեջ ինչ-որ լուրջ բան կլինի: Բայց երբ երկրորդ անգամ եկա ԱՄՆ, մեր հարաբերությունները այլ ուղղությամբ զարգացան…

-Ինչպե՞ս անցավ հարսանեկան արարողությունը:

-Անկեղծ ասած՝ դեռ հարսանեկան հանդես չենք արել, բայց մեր «զագսի» արարողությանը ներկա էին իմ և կնոջս հարազատները: Եթե հարսանեկան արարողություն անենք, ուզում ենք այն անպայման Հայաստանում լինի: Բայց քանի որ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, ապա ասեմ, որ դեռ վերջնական չնք որոշել՝ երբ և որտեղ կանենք:

-Իսկ ամուսնական ճանապարհորդության մեկնե՞լ եք:

-Ոչ, դեռ որևէ տեղ չենք մեկնել: Կինս շատ է ցանկանում տեսնել Եվրոպան: Ես էլ խոստացել եմ, որ որպես նվեր՝ մեր առաջին ճանափարհորդությունը կլինի եվրոպական շրջագայությունը:

- Ձեր ասպարեզի՞ց է Ձեր ընտրյալը:

-Ոչ, նա աշխատում է Գլենդել քաղաքի բժշկական օֆիսում:

-Արմեն, եթե չեմ սխալվում՝ գրեթե մեկ տարի է, որ ԱՄՆ-ում եք:

-Այո, արդեն մեկ տարի է:

-Ձեր կինը երբևէ եղե՞լ է Հայաստանում:

-Այո, իհարկե, մոտ 3 տարի առաջ է Հայաստանում եղել:

-Իսկ որպես ամուսիննե՞ր երբ եք պատրաստվում այցելել:

-Ցավոք՝ չեմ կարող ժամկետ նշել, բայց անպայման ենք այցելելու:

-Երիտասարդ ընտանիքի համար հեշտ չէ մինգամից առանձնանալ, ոտքի կանգնել: Ո՞ւմ հետ եք ապրում այդտեղ:

-Մենք առանձին ենք ապրում, քանի որ կարողանում ենք հոգալ մեր ծախսերը:

-Մեկնելիս բոլորը միշտ խոստանւմ են վերադառնալ, սակայն մեծամասամբ այդ խոստումը չեն իրականացնում: Հետաքրքիր է, դուք և՞ս վերադառնալու նպատակ ունեք, թե՞ այսուհետ Ձեր կյանքը պատկերացնում եք ԱՄՆ-ում:

-Նորից ժամկետներ չեմ կարող նշել, բայց, բականաբար, վերադառնալու ենք: Շա՜տ եմ կարոտում իմ հայրենիքը: Երբ տանից դուրս ես գալիս ու հանդիպում սևականների կամ մեկդիկների՝ ինքնըստինքյան հայ մարդու ես փնտրում: Կարոտը շատ է զգացնել տալիս, որ դու քո հողի վրա չես…

-Այդ դեպքում՝ ի՞նչն էր Ձեզ պակասում Հայաստանում:

-Շատ լավ հարց էր... Անհավասարություն էր. շատերն էին իրենց գերագնահատում, բայց երբ երկու բառ էիր փոխանակում, զգում էիր, որ «տորիչելյան դատարկություն» են:

-Ի՞նչ է, շա՞տ անհամեմատելի են Հայաստանն ու ԱՄՆ-ը:

-Այո, չափազանց տարբեր են: Ճիշտ է, այդտեղ շատ լավ բաներ կան, բայց վատն էլ քիչ չէ: Բայց տարբերությունն այն է, որ այստեղ եթե մարդը նպատակ ունի, ապա այն անհասանելի չի: Օրինակ, եթե ցանկանում ես լավ տան մեջ ապրել կամ լավ ավտոմեքենա վարել՝ կարողանում ես այն քո հալալ քրտինքով ձեռք բերել: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Հայաստանի մասին: Շատ ցավալի է, որ այսօր հայրենիքս դատարկվում է, շատերը հեռանում են՝ օտարության մեջ հանապազօրյա հաց վաստակելու համար:

-Ձեր դեպքո՞ւմ էլ այդ խնդիրն է, թե՞ ինչպես մեր նախոդ զրույցում էիք նշել՝ մեկնել եք դերասանական դպրոցում սովորելու նպատակով:

-Իմ դեպքում այլ է, ինձ իմ նպատակներն են բերել այստեղ: Եկել եմ երազանքներս իրականացնելու համար և արդեն այդ ճանապարհի վրա եմ: Հուսանք, շատ շուտով կիրականանա: Բայց չենք կարող ժխտել, որ շատերը հեռանում են՝ իրենց հարազատներին «ցամաք հացի» փող ուղարկելու:

-Արդեն իսկ մասնագիտական զբաղվածություն ունե՞ք այդտեղ:

-Դեռևս ոչ, չեմ աշխատում: Հայկական նախագծերից առաջարկներ եղան, բայց դեռևս չենք համագործակցում:

-Իսկ դժվար չէ՞ այդտեղ ապրելը, հատկապես նորաստեղծ ընտանիքի համար: Օգնողներ ունե՞ք:

-Միանշանակ, դժվար է: Հենց միայն այն, որ դու քո երկրում չես, արդեն իսկ դժվարություն է առաջացնում: Իհարկե, ես ունեմ շատ լավ հարազատներ, ովքեր իմ կողքին են: Սակայն ներկա պահին օգնության կարիք չունեմ: Բայց ասեմ, որ սկզբնական շրջանում մորաքույրս և եղբայրներս ինձ շատ են օգնել, հարկ եղած դեպքում պատրաստ են նորից օգնել:

- Արմեն, ասում են այժմ «շուստրի» մարդկանց դարն է: «Բանակում» սերիալի Ձեր հերոսը՝ Գագոն, որով Ձեզ բոլորը հիշում են, այս դարի մարդ էր: Իսկ Ձեր մասի՞ն ինչ կասեք:

-Դե գիտեք, ինձ թվում է՝ ազնիվ մարդուն շահագործում են միայն սրիկաները: Ինչ վերաբերում է կերտածս կերպարին ու իմ տեսակին, ապա իհարկե, շատ են տարբերությունները: Թեև, բնական է նաև այն, որ քո մեջ ինչ-որ մի գիծ լինում է ստեղծածդ կերպարից: Բայց դե կյանքում ես բոլորովին այլ անձնավորություն եմ (ծիծաղում է): Ճիշտ է, ես և «Գագոն» ընդհանուր ոչինչ չունենք, բայց երկուսս էլ բնավորությամբ ակտիվ և «արթուն», պրպտուն մարդիկ ենք: 

-Իսկ կերպարային անունը շարունակո՞ւմ է Ձեզ հետապնդել:

-Այո, մարդիկ ինձ ճանաչում են որպես Համո-Գագոյի Գագո: Շատերը կյանքում էլ կերպարային անունով են դիմում, բայց շատ անծանոթներ իմ անունով էլ են դիմում հաճախ (ժպտում է): 

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ հայր և մայր, ընտանիքի միակ զավակն եմ: Ասեմ, որ ծնողներս իմ մասնագիտության հետ բոլորովին կապ չունեն:

-Չե՞ք ցանկանում նրանց Ձեզ մոտ տանել: 

-Ես շատ եմ ցանկանում, սակայն իրենք չեն ուզում: Իրենց արմատները հայրենիքում շատ խորն են, չեն կարողանում հեռանալ: Բայց եթե ես ետ չգամ, ապա օրերից մի օր իրենց անպայման կբերեմ ինձ մոտ:

-Ասում են՝ ընտանեկան կյանքում դժվարություններն առաջին իսկ օրից են սկսում: Արդեն իսկ բախվե՞լ եք նման խնդիրների:

-Դե, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքում էլ լինում են խնդիրներ: Մենք աշխատում ենք դրանք շուտ լուծել, և դա մեզ մոտ ստացվում է:

-Իսկ խա՞նդը որքանով տեղ ունի Ձեր հարաբերություններում:

-Գիտեք, մենք միմյանց վստահում են և խուսափում ենք խանդի տեսարաններ սարքելուց (ժպտում է):

-Զրույցը եզրափակելով՝ ի՞նչ կավելացնեք:

-Կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ սիրում են, գնահատում այն ամենը, ինչ մատուցում ենք էկրաններից: Աստված տա, օրերից մի օր աշխարհի բոլոր հայերը կանգնած լինեն իրենց հողի վրա: Աստված պահապան բոլորիս…

Նելլի Մարգարյան

 
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱմիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալըԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԱմուրի շրջանում 22-ամյա երկաթուղային աշխատողը մահացել է աշխատանքի ժամանակՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էOնլայն գնումները՝ 20%-ով ավելի մատչելի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան 5 դեղ, որոնք արգելված են տալ երեխաներին․ կարող է առաջանալ ընհուպ մինչև մահԿալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ 14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին