Հռիփսիմե Հակոբյանը` ունեցվածքը վաճառելու եւ ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվելու լուրի մասին
ԼԱՅՖՀամացանցում լուր է տարածվել, թե Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը Հայաստանում վաճառել են ամեն ինչ եւ մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ: Այս շրջանում Լոս Անջելեսում գտնվող երգչուհուց հետաքրքրվել ենք` որքանով է լուրը համապատասխանում իրականությանը:
Հռիփսիմեն BRAVO.am-ին ասել է, որ հայրենիքից հեռանալու մտադրություն չունեն. «Այսօր մենահամերգս է եթեր գնացել: Անսահման մեծ էներգիա եմ ստացել իմ հանդիսատեսից, շնորհավորանքներն անթիվ-անհամար են, եւ չեմ ցանկանա օրս փչացնել նման չարությանն անդրադառնալով: Միայն կասեմ, որ բացարձակ ապատեղեկատվություն է, սուտ»,-նշել է նա:


1
Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու
2
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
5
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...



