Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշեն-Աշտարակի խճուղում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի 34 TN 503 համարանիշի և ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Toyota մակնիշի 83 QO 338 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 22-ամյա Ռուբեն Աճեմյանը, 26-ամյա Ազատ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ Ռ. Աճեմյանը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի միջից Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 27-ամյա Միքայել Ղազարյանն և 28-ամյա Հայկ Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



