Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կինը ամուսնու թաղման ժամանակ նրա ականջին ասաց, որ հղի է. տեսեք, թե ինչ լուր էր նրան սպասում թաղումից 25 շաբաթ անց

ԼԱՅՖ

Այս կնոջ պատմության մեջ ուրախության ու վշտի արցունքները, տառապանքն ու ցնծությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ 2016-ի փետրվարին Քորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, զոհվեց՝ բեռնատարի անիվների տակ ընկնելով։ Իրաքում, Քուվեյթում, Աֆղանստանում մարտնչած զինվորականը զոհվեց խաղաղ կյանքում։ Կնոջ հետ Բրայանը ծանոթացել էր 2011-ին, և առաջին իսկ պահից նրանք երջանիկ էին միասին։

Զույգը հրաշալի աղջիկ ուներ՝ Ռեգանը։ Ամուսնու մահից քիչ առաջ նրանք որոշել էին ևս մեկ երեխա ունենալ։ Ամուսնու զոհվելու օրը կինն անգամ հասցրել էր հղիության թեստ անել, բայց պատասխանը բացասական էր։  Ողբերգությունից օրեր անց Քեթրինը չգիտես ինչու ևս մի թեստ արեց և իմացավ, որ հղի է։ Հղիության լուրն իսկական ցնցում էր նրա համար։  Թաղման ժամանակ ամուսնուն հրաժեշտ տալով՝ նա արցունքն աչքերին շշնջաց․ «Սիրելիս, մենք երեխա ենք ունենալու․․․»,- և փակեց դագաղի կափարիչը։ Մի ամիս անց կնոջն սկսեցին անհանգստացնել բավական տարօրինակ ցավեր։ Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում ու անհանգստացավ վիժման մտքից։ Բժշկի ընդունելությանը գնալով՝ նա ցնցված էր։ Կրծքի տակ ոչ թե մեկ երեխայի սիրտ էր բաբախում, այլ՝ երեք․ 2 տղա, մեկ աղջիկ։

«Պարզապես համրացել էի։ Հիմա Բրայանին կհիշեցնեն միանգամից երեք ժպտուն փոքրիկներ»,- հիշում է կինը։

 

Բայց կյանքը շարունակում էր նրան փորձության ենթարկել։ Հղիության 25-րդ շաբաթում բժիշկը նրան ասաց, որ փոքրիկներից մեկն արգանդում մահացել է։ Իսկ երիտասարդ մայրն արդեն երեքի անուններն էր ընտրել։ Մահացած երեխային ցանկանում էր Բրենդի անվանել՝ ի հիշատակ հոր։ Այս բոթից հետո նա իրեն անզոր ու ամայացած էր զգում։ «Դա ինձ բոլորովին թևաթափ արեց։ Իմ մայրական սիրտն ինչպե՞ս չզգաց, որ ահավոր բան է կատարվել։ Երբ ստուգման էի գնում, նման բան չէի սպասում։ Նորից բացվեց հենց նոր սպիացած վերքը»։

«Բրեդին մահացավ, բայց ես դեռ երկու փոքրիկ ունեմ, որոնք, փառք Աստծու, առողջ են։ Սովորաբար եռորյակներին մի քիչ երկար են խնամում հիվանդանոցում, բայց մեր դեպքում դրա կարիքը չեղավ»։

Նորածին որդուն Քորթնին անվանեց Մայլս, դստերը՝ Հարփեր։ Երեխաները ծնվեցին սեպտեմբերի 21-ին։ Մայրն ասում է, որ երբեմն դժվար է, երբ ստիպված ես ծանոթներիդ բացատրել, թե ինչու նրանց երկվորյակներ չես անվանում։

«Բնականաբար մարդիկ նրանց երկվորյակ են համարում, բայց ես անվանում եմ ողջ մնացած եռորյակներ։ Բոլորը չէ, որ հասկանում են։ Ճիշտն ասած, ես չեմ էլ սպասում դրան։ Երբ 26 շաբաթ կրծքիդ տակ բաբախել է երեք սիրտ, իսկ հետո․․․ երկվորյակներ։ Ուզում ես ամեն ինչ փոխել, բայց ոչինչ չես կարող անել»։

Իսկ ամենահուզիչը մեծ քույրիկի՝ Ռեգանի մտքերն են։ Նա ասում է, որ իր եղբայրը երկնքում է՝ հայրիկի հետ։

«Մեր երեխաներն անպայման կիմանան՝ ինչպիսին էր իրենց հայրը։ Կիմանան, որ նա հավատարիմ ընտանիքավոր էր ու խիզախ ռազմիկ։ Ամուսինս հրաշալի մարդ էր։ Նա միշտ բոլորին օգնության ձեռք էր մեկնում»։

Այս կնոջը շատ բան վիճակվեց ապրել, բայց նա ձգտում է չկորցնել լավատեսությունն ու ոգու ամրությունը։ Շատ ուսանելի պատմություն է, այնպես չէ՞։

 

Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած