Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասմիկ Խոջյանի 24-ամյակի անակնկալներն ու երազանքը

ԼԱՅՖ

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Հասմիկը բոլորել է 24-ամյակը։ Դերասանուհին օրվա առթիվ նախապես ոչինչ չէր ծրագրել, բայց օրը լի է եղեկ անակնկալներով։ Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմեց օրվա, նվերների ու գործընկերների անակնկալների մասին։

«Ծննդյանս օրվա ընթացքը պլանավորված չէր: Այն ամենը, ինչը եղել է օրվա ընթացքում, անակնկալների տեսքով էր։ Առաջինն ինձ շնորհավորեցին ծնողներս։ Ամեն տարի ծննդյանս օրը մայրս սեղան է պատրաստում և գիշերը 12:00-ին նշում ենք, ինչպես Նոր տարին։ Այս տարին ևս բացառություն չէր»,- ասաց Հասմիկը։

Դերասանուհին նշեց, որ երբեք չի պլանավորում, թե ինչպես է անցկացնելու ծննդյան օրը, չի էլ մտածում այն նվերների մասին, որոնք կցանկանար ստանալ։ «Նվերների մասին չեմ մտածում, անկեղծ։ Իրականում, եթե կա մի բան, որը շատ եմ ցանկանում ունենալ, ջանում եմ ինքս գնել։ Կարծում եմ՝ ամենահաճելի բաներից մեկն է, երբ կարողանում ես ինքդ իրականացնել ցանկություններդ,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ նվերների մասին խոսել չի սիրում,- նույնիսկ չեմ սիրում, երբ որևէ մեկին նվեր եմ տանում, և նա դա բոլորի մոտ է բացում։ Կարծում եմ՝ շատ անձնական մի բան կա այդ ամենի մեջ։ Եթե ինձ նվեր են արել, ուրեմն ճանաչում են, գիտեն, որ կհավանեմ և դա արդեն իմ անձնական տիրույթում է»։

Եթե ցանկալի նվերի մասին Հասմիկը չի մտածել ու խոսել էլ չի սիրում, տարեդարձի անցկացման վայրի հետ կապված ունի երազանք․ «Շատերը կցանկանան ունենալ մի տարեդարձ, որը կլինի ծովափին։ Ես ծնվել եմ գիժ մարտին և շատ-շատ մեծ է ցանկությունս երբևէ տարեդարձիս օրը լինել ծովափին, հանգստանալ, ամառ ու տաք լինի։ Միշտ երազել եմ, որ տարեդարձիս շոգ լինի»,- ասաց Հասմիկը, որը, չնայած անձրևոտ եղանակին, երեկ շատ լավ օր է ունեցել։

Արևոտ եղանակ ապահովել դերասանուհու ընկերուհիները հազիվ թե կարողանային, բայց օրն անմոռանալի դարձնել նրանց մոտ հաջողվել է․ «Չնայած նախապես չէի ծրագրել ինչպես եմ նշելու օրս, ընկերուհիներս՝ այդ թվում «էլենի օրագրից» Իննան և «Շանթ» հեռուստաընկերության երկու աշխատակից ինձ համար անակնկալ էին պատրաստել ու իմ փոխարեն կազմակերպել տարեդարձս»,- ասաց Հասմիկն ու ծիծաղով նշեց, որ մյուսների հետ էլ հիմա է նշում, քանի որ դերասանուհին մեզ հետ զրուցում էր նկարահանման հրապարակից, որտեղ շարունակում էր տոնել տարեդարձը։

Եթե այս տարի տարեդարձի հաջորդ օրն է նկարահանման հրապարակում, նախորդ տարի օրը փոխվելուն պես Հասմիկին առաջինը շնորհավորել էին գործընկերները, որն ամենահիշարժանն է դարձել նրա կյանքում։ «Իմ կյանքում, անկեղծ, ամենահիշարժան տարեդարձս եղել է նախորդ տարի, երբ գիշերը 12-ին դեռ նկարահանման էինք, սցենարով էլ պետք է տարեդարձ նկարահանեինք։ Ես ժամն էլ չէի ֆիքսել ու երբ ծննդյան երաժշտություն միացավ, մտածում էի՝ դեռ նկարահանում է, բայց ոչ։ Փաստորեն, բոլորը որոշել էին անակնկալ անել և շնորհավորել տարեդարձս։ Այդ պահն իսկապես շատ տպավորիչ էր»,- ասաց դերասանուհին։

 

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին