8 համեղ ու դիետիկ մթերք, որ կարելի է ուտել 18.00-ից հետո
ԼԱՅՖՄինիմում կալորիա և շատ օգտակար միկրոէլեմենտներ: Ահա համեղ ու դիետիկ 8 մթերքներ, որոնք կարելի է ուտել 18:00-ից հետո:
Եգիպտացորեն: Եթե ցերեկը չես կարողացել զսպել քեզ ու որևէ յուղալի բան ես կերել, ապա եգիպտացորենը թույլ չի տա, որպեսզի ճարպը մնա քո օրգանիզմում:
Ծիրան: Կարող ես այն դեսերտ համարել: 100 գ պարունակում է ընդամենը 42 կալորիա:
Ազնվամորի: Պարունակում է նյութեր, որոնք ազդում են մաշկի գույնի ու ձգվածության վրա: Լավ է ազդում նաև մարսողության վրա:
Դդում: Թեթև ու օգտակար մթերք: Պարունակում է Т վիտամին, որն օգնում է մարսել ծանր սնունդը, լավացնում է նյութափոխանակությունը:
Կաղամբ: Ցանկացած տեսակի: Կարող ես շոգեխաշել կամ հում ուտել:
Տանձ: Տանձի փափուկ մասն ավելի հեշտ է մարսվում, քան խնձորինը: Այն նաև ավելի քիչ կալորիա է պարունակում:
Կիվի: Լավացնում է լիպիդային նյութափոխանակությունը, վառում ճարպերը ու վերացնու ստամոքսի ծանրությունը, եթե շատ ես կերել:
Նեխուր: Այն կալորիաներ չի պարունակում, ուստի ներառիր այն քո սննդակարգում:



















































