Հրապարակվել են Քիմ Քարդաշյանի դպրոցական լուսանկարները
ԼԱՅՖ«Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է 1980-1990-ականների արխիվային լուսանկարները։
Լուսանկարները նա հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում։

«Չեմ կարողանում քնել, հին լուսանկարներն եմ նայում»,-մակագրել է նա։

Հեռուստաաստղը 16 ժապավեն է հրապարակել։ Որոշ լուսանկարներում իննամյա Քիմ Քարդաշյանը հանգստանում է Սան Դիեգոյում՝ ընտանիքի և ընկերների հետ, մյուսներում նա 12 և 13 տարեկան է՝ դպրոցական համազգեստով ու համադասարանցիների հետ։

Նա նաև տեսագրություն է հրապարակել ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, ինչպես նաև մի քանի համատեղ լուսանկար։

1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



