Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոռն ինձ այնքան սեր է տալիս, որ ամեն դժվարություն հաղթահարում եմ». Գոռ Հակոբյանի կինը` ընտանեկան կյանքի մասին

ԼԱՅՖ

Ընտանիք, որտեղ 9 տարվա համատեղ կյանքը սերն ապրապնդվել է, ջերմությունը մեծացել և միմյանց ներկայությունը սովորական չի դարձել. սա է Հրանուշ Մնոյանի երջանկության բանաձևը։ Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրանուշը, Մայրության տոնին ընդառաջ ֆոտոշարք է անցել որդիների հետ, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել ընտանեկան կյանքի, մայրիկ լինելու հաճելի պարտականության և սիրված կին լինելու մասին։

Երկու որդիների խնամքը Հրանուշի համար հաճելի պարտականություն է։ Ասում է` միակ բարդությունն այն է, որ երկու երեխան էլ տղան են, այլ դժվարություն, որպես այդպիսին, չունի։ Չնայած Գոռի զբաղվածությանը` կինը նշեց, որ դժգոհելու առիթ չունի, նա միշտ անմիջական ներկայություն ունի ընտանիքում։

«Երբ ինչ–որ հարց է առաջանում, որին լուծում տալ չեմ կարողանում, Գոռն անմիջապես օգնության է հասնում։ Նա իսկապես շատ է օգնում ինձ` չնայած իր շատ մեծ զբաղվածությանը։ Երբ տանն է և աշխատանքով զբաղված չէ, ժամանակը տրամադրում է ընտանիքին։ Տղաների հետ և՛ զրույցներ է ունենում, և՛ խաղեր է խաղում»,– ասաց նա ու հավելեց, որ երեխաների հանդեպ ավելի խիստ լինելու դերը Գոռին է վստահված, թեև անհրաժեշտության դեպքում ինքն էլ է կարողանում խիստ լինել։

«Մեր երեխաները շատ ակտիվ են, բայց ոչ չար։ Զարմանալի է, բայց միայն երկուսիս են լսում։ Եթե շատ են չարաճճիություն անում և հասկանում եմ, որ այդ պահին ինձ չեն լսում, ասում եմ` հիմա կզանգեմ Գոռին։ Սակայն հազվադեպ է հերթը հասնում դրան։ Մեր երեխաները նաև շատ «կուլտուրական» են. «կարելի՞ է», «շնորհակալ եմ», «խնդրեմ» արտահայտություններն ասելու համար նրանց հատուկ հիշեցնել պետք չէ»,– ասաց Հրանուշը։

Մոտ մեկ տարի է` դերասանի կինը նաև աշխատում է։ Սկսել է սեփական բիզնեսը` օնլայն խանութ ունի, որը նախատեսում է ընդլայնել։ 7 տարեկան Վարդանի և 4 տարեկան Ֆելիքսի խնամքն աշխատանքի հետ համատեղելը մայրիկին բարդ չի տրվում։

«Չեմ ուզում շատ ճոխ հնչի, բայց ես շատ մեծ էներգիա ունեմ և կարողանում եմ ամեն ինչ հասցնել։ Օգնող չունեմ, որովհետև մայրիկս Ռուսաստանում է ապրում, սկեսուրս` Գյումրիում, իրենք միայն հյուր են գալիս մեզ։ Ես արդեն սովոր եմ ամեն ինչ ինքնուրույն անել ու հասցնել։ Հազվադեպ է լինում, որ հոգնեմ, միշտ էներգիա ունեմ»,– պատմեց նա։

Ամեն ինչ հասցնելու համար էներգիայի պաշարը Հրանուշը հավաքում է ընտանիքում։ 9 տարվա ամուսինները կարողացել են ստեղծել այնպիսի ընտանիք, որտեղ հանգստանում են ու ուժ ստանում։

«Գոռն ինձ այնքան սեր ու ուշադրություն է տալիս, որ ամեն դժվարություն հաղթահարում եմ, կարողանում եմ ամեն ինչ հասցնել, սիրով անել ու էներգիաս չի պակասում,– ասաց նա ու հավելեց, որ Կանանց միամսյակի առթիվ ծաղիկների, նվերների պակաս չի ունենում, սակայն Գոռը դա ապահովում է ամբողջ տարվա ընթացքում,– այնպես չէ, որ միայն այս փուլում է ուշադիր։ Իհարկե, տոներին միասին ինչ–որ տեղ ենք գնում, նշում, սակայն առանց տոների էլ ենք իրար ժամանակ ու ուշադրություն տալիս։ Իմ կյանքը, իսկապես, լավն է, երբեք ուշադրության պակաս չեմ ունեցել»։

Հրանուշը նկատեց, որ տոնական միամսյակի առթիվ որդիներն էլ իրենց հերթին են իրեն հաճելի անակնկալներ մատուցել։«Երեխաներս սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Վարդանը` առաջին դասարանում, Ֆելիքսը` նախակրթարանում։ Այնտեղ մեծ ուշադրություն է դարձնում տոներին։ Մայրիկների տոնի առթիվ երեխաներս ինձ համար բացիկներ, ծաղիկներ, երգեր էին նախապատրաստել։ Դա լավագույն նվերն ու ուշադրությունն է, որ նրանք կարող են տալ»,– եզրափակեց երջանիկ մայրիկը։

 

Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան