Երևան, 20.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճարպակալման 6 տեսակ. ինչի մասին են խոսում ձեր մարմնի ավելորդ կիլոգրամները

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Takprosto.cc կայքը գրում է, որ ճարպակալումն ամենատարածված խնդիրներից է: Նյութափոխանակության խանգարումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Այդ պատճառով ճարպակալման սկզբնական էտապում արդեն պետք է գործողությունների պլան մշակել՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել և տանջվել շատ խիստ դիետաներով: Որպես սկիզբ՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ գոյություն ունեն ճարպակալման մի քանի տեսակներ, և դրանցից յուրաքանչյուրի դեմ պետք է յուրովի պայքարել:

Ճարպակալման տեսակները

1. Ճարպակալում ողջ մարմնով: Ողջ մարմնով ճարպակալումը խոսում է այն մասին, որ մարդը սիրում է լավ ուտել: Շատ ուտելը շատ մարդկանց խնդիրն է, որոնք պարզապես չեն կարողանում կանգ առնել համեղ ուտելիք օգտագործելիս: Արդյունքը ողջ մարմնի ճարպակալումն է: Այս դեպքում անհրաժեշտ է վերանայել սննդակարգը և քչացնել օգտագործվող մթերքի ծավալը: Բացի դա՝ ուտելուց 30 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմեք: Ոչինչ հնարավոր չէ անել. սև ցուցակ պետք է գցել քաղցրավենիքը, ալյուրից պատրաստված մթերքը և շատ յուղոտ ուտելիքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս հաճելի արդյունքի կհանգեցնի:

2. Փոքրիկ փոր: «Նյարդային» փորը ձևավորվում է մշտական սթրեսի, դեպրեսիայի և վախի պատճառով: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեկան հանգստություն և հավասարակշռություն ձեռք բերել:

3. Գլյուտենային ճարպակալում: Ոտքերի հատվածում ավելորդ կիլոգրամները խոսում են այն մասին, որ դուք հորմոնալ անհավասարակշռություն ունեք կամ մենոպաուզա: Պետք է ակտիվացնել նյութափոխանակությունը, այդ պատճառով ավելի շատ շարժվեք և մոռացեք վնասակար սովորությունների մասին:

4. Աթերոգեն մետաբոլիկ անհավասարակշռություն: Որպես կանոն՝ ճարպակալման այս տեսակի դեպքում ճարպը կուտակվում է փորի հատվածում, ինչը կարող է նաև հանգեցնել խնդիրների շնչառության հետ: Խնդրից ազատվելու համար պարզապես ավելի շատ քայլեք և ավելի քիչ վտանգավոր մթերք օգտագործեք:

5. Ճարպակալում ոտքերում: Ճարպակալման այս տեսակը գենետիկորեն է ժառանգվում, բայց դա չի նշանակում, որ խնդրին պետք է մատների արանքով նայել: Եթե ճարպը հավաքվում է ոտքերում, մարմնի այս հատվածում պետք է ավելացնել ծանրաբեռնվածությունը: Սկսեք քչից՝ աստիճանները ոտքով բարձրացեք:

6. Ճարպակալում անգործությունից: Գրեթե բոլորը, ովքեր նախկինում իրենց կյանքը չեն պատկերացրել առանց պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության, իսկ այժմ պասիվ կենսակերպ են վարում, այս տեսակի ճարպակալմամբ են տառապում: Նախ՝ անհրաժեշտ է վերանայել սննդակարգը: Հրաժարվեք սիրելի բուլկիներից, կոնֆետներից, սիրեք բանջարեղենը և մրգերը: Պարտադիր ժամանակ հատկացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

1

 

Չինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել Գվարդիոլան արձագանքել է «Արսենալ»-ի չեմպիոնությանը ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանՁմերուկի թունավորումից ընտանիքի 4 անդամները մահացել ենԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանՏղամարդը սպանել է իր 35-ամյա կնոջըԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ ԶաքարյանՓողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամ Հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Ագարակավան բնակավայրում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավորԵս պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել. Սպերցյան Լիտվայի ԱԳ նախարարը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը 10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջ Մայիսի 20-ին, 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԴպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին» Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը «Ռեալի» նախագահն արդեն այս ամիս կհայտարարի Մոուրինյոյի վերադարձի մասին Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍՆ Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանՈղբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել