Մեղրիի զորամասում տեղի ունեցածը բանակի ստեղծման օրվանից առաջին դեպքն էր. Գագիկ Մելքոնյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ Մեղրիի զորամասը լքած զինծառայողների արարքը բանակի ստեղծման օրվանից առաջին դեպքն էր, որ այսքան տարիների ընթացքում տեղի ունեցավ։ Այսօր՝ մարտի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը։
«Դա մեծ վտանգ է մեր երկրի համար, որովհետեւ, ի՞նչ է նշանակում՝ հայ զինվորը դառնա դասալիք։ Դա կարող է ալիքի նման տարածվել այլ զորամասերում։ Զորամասերում կան հեղինակություններ, որոնք պետք է իսպառ վերացվեն, բանակում չպետք է լինի նման բան »,–ասաց Մելքոնյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեղրիի զորամասերից մեկում բազմաթիվ զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



