Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգները Սկրիպալների գործով նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հղում անելով երկու անանուն աղբյուրների վրա՝ Bloomberg-ը նշում է, որ պետդեպարտամենտն ու ֆինանսների նախարարությունը սպասում են պատժամիջոցների նոր փաթեթի համար Սպիտակ տան հաստատմանը:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել էին: Բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



