Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին Գյումրիում մոմավառություն անցկացվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին Գյումրիում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ մոմավառություն` խնկարկումով ու Ֆրանսիայի ժողովրդինզորակցություն հայտնելով: Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը ուսումնական շաբաթվա մեկնարկը տվեց Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառո ւմով, որին միացան նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Երեկոյան Ժամը 17:00-ին ԳՊՄԻ-ի ուսանողները ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ԳՊՄԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և Գյումրիի այլ բուհերի երիտասարդների հետ մանկավարժական ինստիտուտի բակից դրոշներով ու ցուցապաստառներով քայլարշավ իրականացրեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ« որտեղ մոմավառությամբ ծաղիկներ խոնարվեցին Փարիզի եւ Բեյրութի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
«Այսօր առաջադեմ մարդկությունն ամեն կերպ պետք է աշխատի լինել միասնական, որպեսզի կանխվի այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում: Մենք սգում ենք ֆրանսիացի ժողովրդի հետ ու ցանկանում ենք համբերություն»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ահաբեկչությունները կանխելու ու ֆրանսիացի ժողովրդին զորակցություն հայտնելու կոչով դիմեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան



