Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր գի­տու­թյու­նը կո­մա­յի մեջ է.կա՛մ պետք է վե­րա­կեն­դա­նաց­նել, կա՛մ ան­ջա­տել ար­հես­տա­կան շնչա­ռու­թյան սարքը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին: Իր ելույթում նա բարձրաձայնեց Հայաստանի գիտության զարգացման, գիտնականներին հուզող մի շարք հարցեր: Նա նշեց, որ չի պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանի Հանրապետությունը շահելու են, և կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար: 

Ի վերջո, գիտնականնե՞րը պետք է լինեն գիտությունը զարգացնողի դերում, թե՞ պետությունը պետք է նախաձեռնող լինի, մասնավորապես, ունենա հստակ մշակված ռազմավարություն:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գիտական ծրագրերի հետ կապված և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բազմիցս դիմել են գիտնականներին, ասելով՝ ծրագրեր ներկայացրեք, եթե դրանք լավը լինեն, կֆինանսավորենք:

«Գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ գոնե ակադեմիայի ինստիտուտներից ծրագրերը գնացել են կառավարություն և մնացել թղթի վրա: Այս հարցը երկու կողմ ունի, որովհետև ծրագրերի գնահատումը պետք է երկու բաղադրիչ ունենա՝ գիտական և նպատակահարմարության: Միշտ էլ կարելի է ցանկացած ծրագրի համար ասել, որ նպատակահարմար չէ, դրա համար էլ չենք ֆինանսավորվում: Ինչ վերաբերում է նրան՝ պետությո՞ւնը, թե՞ գիտնականը պետք է զբաղվի գիտության զարգացմամբ, միանշանակ է, որ գիտնականի միակ աշխատանքը գիտությամբ զբաղվելն է: Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ: Գիտնականը պետք է զբաղվի այն թեմաներով, որոնք նրան հետաքրքիր են, որոնք ակտուալ են, որտեղ կան հարցեր, որոնց պատասխանները կարելի է գտնել հետազոտության միջոցով: Իսկ գիտության զարգացման ռազմավարությունը պետք է մշակի և իրականացնի պետությունը: Դրա համար կան համապատասխան մարմիններ. կրթության և գիտության նախարարություն, դրան կից գիտության կոմիտե: Նրանց գործառույթն է նաև որոշել, թե որ ծրագրերն են այդ պահին անհրաժեշտ պետությանը՝ ելնելով տնտեսական և մնացած բոլոր խնդիրներից: Ենթադրենք, գյուղատնտեսության մեջ պետք է կոնկրետ հարցեր լուծել, ինչը կարող է արվել միայն գիտական հետազոտությունների աջակցության միջոցով», - ասում է պարոն Զաքարյանն՝ ընդգծելով, որ պետությունը պետք է որոշի իր առաջնահերթությունները: 

«Ամեն տարի կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դրամ նպատակային ծրագրերի ֆինանսավորում է հաստատում: Դրանք հետազոտություններ են: Բայց աբսուրդն այն է, որ այդ նպատակային ծրագրերը որոշում են ոչ թե կառավարությունը, նախարարությունները, այլ դիմում են տարբեր ինստիտուտների, ասում են՝ այս ծրագիրն ենք ներկայացնում, այնտեղ ինչ-որ մի հանձնաժողով ասում է՝ լավ ծրագիր է, եկեք այն նպատակային համարենք: Պետությունը փաստորեն իր վրայից հանել է գործառույթը որոշելու՝ որոնք են այս կամ հաջորդ տարվա կարևոր նպատակները, որոնց լուծման համար պետք է համապատասխան գիտական խմբերին ֆինանսավորել: Այդ գործառույթն էլ է փաստորեն դրել գիտնականի վրա, որը պետք է զբաղվի բացառապես հետազոտություններով», - նշում է մեր զրուցակիցը: 

Կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը հիշեցնում է, որ պետությունն առաջին հերթին պարտավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ գիտնականների համար: «Մեր գիտությունը գտնվում է կիսամահացած վիճակում: Երբ օրգանիզմը սկսում է մահանալ, նրանից պահանջել ֆիզիկական և մտավոր ակտիվություն, աբսուրդ է, որովհետև օրգանիզմը մեռնում է, ինքը կոմայի մեջ է: Այս և ցանկացած այլ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի շատ կարճ ժամանակահատվածում մահացող օրգանիզմը վերակենդանացնելը: Կամ պետք է վերակենդանացնել, կամ էլ ընդհանրապես անջատել արհեստական շնչառության սարքն ու թաղել: Տարիներ շարունակ մեր գիտությունը կոմայի մեջ է: Նրանից պահանջել ակտիվ մասնակցություն տնտեսության մեջ, ներգրավվածություն կրթական պրոցեսների մեջ, ուղղակի խոսքեր են: Կա՛մ դա ասողները չեն հասկանում, թե գիտությունը ինչ վիճակում է, կա՛մ էլ հասկանում են, բայց ասում են գեղեցիկ խոսք ասելու և իրենց վրայից բոլոր այն պարտավորվածությունները հանելու համար, որոնք պետք է անեին, որպեսզի գիտությունն այս վիճակում չհայտնվեր», - շեշտում է գիտնականը: 

Վերջինս գիտության վատթար վիճակն ապացուցում է զուտ գիտաշխատողների քանակի մասին թվերով: «Եթե 25-30 տարի առաջ, մինչև Խորհրդային Միության փլուզումը, ունեինք 25 000 գիտաշխատող, ապա հիմա ունենք ամենաշատը չորս հազար, որից կեսը որևէ նորմալ բանով չի զբաղվում, այսինքն՝ ռեալ աշխատող գիտնականների թիվը հազիվ 2000-ը լինի: Պետությունն ունի խնդիր այս 2000 գիտնականի համար նորմալ պայմաններ ստեղծելու: Բացի դա, գիտնականների թիվը գնալով նվազում է: Համակարգը ծեր է, տարիքն առած գիտնականները մահանում են, նորերը չեն գալիս նրանց փոխարինելու: 

Երբ պետությունն իր գործառույթը կիրականացնի, կստեղծի այնպիսի պայմաններ, որում այդ ակտիվ աշխատող գիտնականները նորմալ կաշխատեն, դրանից հետո երկրորդ քայլը կլինի՝ մտածել, թե ինչպե՞ս կարելի է նրանց ընդգրկել տարբեր պրոցեսների մեջ»:

Ակնհայտ է թերևս, որ առանց ֆինանսական միջոցների անհնար է լուրջ հաջողություններ գրանցել: Վարչապետն առաջարկում է հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև «հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում»:

Զրուցակիցս այսպես է արձագանքում վարչապետի տեսակետին. «Եթե հետազոտություն անելու համար գումար է անհրաժեշտ, և այն չկա, գիտնականը պետք է ասի՝ լավ, եկեք հետազոտություն անենք: Եթե նույնիսկ գիտնականն անվճար աշխատի, հետազոտության համար սարքեր, հավել յալ նյութեր են պետք, որոնց գնման համար գումար է պետք: Եթե այն չկա, գիտնականն ի՞նչ պետք է անի: Այլ հարց է նաև գիտնականների ցածր աշխատավարձը: Գիտության ոլորտում միջին աշխատավարձը գրեթե երկու անգամ ավելի ցածր է, քան պետական ոլորտի միջին աշխատավարձը: Թող նախ այդ խնդիրները լուծեն: Եթե մարդկանց ոչ թե 1-2, այլ 30 տարի դնում եք վատ պայմանների մեջ, և նրանք աշխատում են, վերջիններս կա՛մ հերոսներ են և պետք է խոնարհվել նրանց առաջ, կա՛մ էլ ընդհանրապես այդ համակարգը պետք է փակել, ազնիվ գտնվել ու ասել՝ մեզ գիտություն պետք չի: Գնացեք, ինչ ուզում եք արեք, տաքսի քշեք», - եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա