Գերմանիայում ամոնիակի արտահոսքից առնվազն 14 մարդ է տուժել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայի Բավարիա երկրամասի Շտրաուբինգ քաղաքի սառցադաշտերից մեկում ամոնիակի արտահոսքի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել, տարհանվել է մոտակա դպրոցի 118 աշակերտ և տեղի 130 բնակիչ, հաղորդում է Bayerischer Rundfunk հեռուստառադիոալիքը:
Ի սկզբանե քաղաքի ոստիկանությունը հաղորդել էր 60 տուժածի մասին, սակայն ավելի ուշ նրանց թիվը կրճատվել է: Տուժածները հիմնականում գանգատվել են աչքերի և շնչուղիների գրգռվածությունից:
Հաղորդվում է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցները սառցադաշտում մասշտաբային գործողություն են իրականացնում: Նրանց թվում ևս մի քանի տուժած կա:
Ամոնիակի արտահոսքը տեղի է ունեցել առավոտյան՝ դաշտում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



