Volkswagen-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանած մեքենայի․ երեք հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Հրաչյա Գևորգյանը Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan March մակնիշի ավտոմեքենային:
Volkswagen-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, բախվել կանգառի գովազդային վահանակին, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին ու հայտնվել կանաչ գազոնում:
Volkswagen-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



